Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/477

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի տեսարանն է անփոփոխ, միայն ճաշասեղանի վրա ոչինչ չկա:

ՏԵՍԻԼ 1

ԱՆԱՀԻՏ և ՆԱԶԱՆԻ

ԱՆԱՀԻՏ. (Վարագույրը բարձրանալիս դուրս է գալիս աջ կողմի մի երկրորդ դռներով, մի աման ձեռքին, վրեն գդալ): Նազանի՜։

ՆԱԶԱՆԻ. (Գալիս է խորքի դռներով, թևերը ծալած): Հրամանքս։
ԱՆԱՀԻՏ. էլի կա՞ սուպ։
ՆԱԶԱՆԻ. Կա մի քիչ էլ։
ԱՆԱՀԻՏ. Պահիր մայրիկի համար։ Տար այս ամանը։
ՆԱԶԱՆԻ. Ուրեմն, կերա՞վ։
ԱՆԱՀԻՏ. Վերջապես։
ՆԱԶԱՆԻ. Փառք աստծու։ Երեք օր էր խեղճ կնիկը պատառ չէր դրել բերանը։ Օ՜հ, ողորմած աստված, չեմ իմանում ինչ պատահեց, որ քո օրհնած տունը տակն ու վրա եղավ։ (Գնում է խորքի դռներով, ամանը տանելով):
ԱՆԱՀԻՏ. (Կամացուկ մոտենում է աջ կողմի դռներին, նայում է արանքով, ականջ է դնում, հետո): Հայրի՜կ, (Սպասում