Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/478

Այս էջը հաստատված է

Է): Երևի քնած է։ (Հառաչում է, ետ է դառնում, նստում ճաշի սեղանի քով և ընկնում մտածողության մեջ):


ՏԵՍԻԼ 2

ԱՆԱՀԻՏ և ՏԻԳՐԱՆ


ՏԻԳՐԱՆ․ (Գալիս է խորքի դռներից: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Օրիո՜րդ։
ԱՆԱՀԻՏ. (Սթափվելով, ոտքի է կանգնում): Ահ, այդ դո՜ւք եք պարոն Տիգրան։ Շնորհակալ եմ, որ չեք մոռանում։
ՏԻԳՐԱՆ. Ինչպե՜ս է այժմ տիկինը։
ԱՆԱՀԻՏ. Մի փոքր լավ է այսօր․ բայց աջ թևը չի կարողանում շարժել։ Գիշերը դարձյալ անքուն է անցկացրել։ Միայն լուսադեմին մի քիչ քնեց։ Առհասարակ, վատ-վատ է, պարոն Տիգրան։
ՏԻԳՐԱՆ. Իսկ պարոն Սենեքերի՞մը։
ԱՆԱՀԻՏ. Հայրիկն ավելի վատ դրության մեջ է։ Երեկվա լսարանից հետո մտել է իր սենյակը և ոչ ոքի չի թողնում յուր մոտ։ Գիշերվա ընթացքում նա մի քանի անգամ եկավ մայրիկին տեսնելու, նայեց լուռ, գլուխը տարօրինակ շարժեց ու գնաց։ Նա էլ չի քնել ամբողջ գիշերը․ շարունակ ծխում է, հառաչում ու անցուդարձ անում։ Պարոն Տիգրան, նա գիտե ավելի, քան թե մենք․ նրան հայտնի է Արտաշեսի մի սարսափելի գաղտնիք, որ մեզ չի ասում։ Նա միայն կրկնում է. «Նա կործանված է, փրկություն չկա»։ Եվ այդ խոսքերն են, որ մայրիկին այնպես հարվածեցին։
ՏԻԳՐԱՆ․ (Մտազբաղ, խորհրդավոր): Ո՞րտեղից և ինչպես կարողացավ նա իմանալ այդ գաղտնիքը։
ԱՆԱՀԻՏ. Ուրեմն, դուք է՞լ գիտեք։ Ասացեք, պարոն Տիգրան, աղաչում եմ, ի՞նչ է այդ։
ՏԻԳՐԱՆ. Չունիմ իրավունք ասելու։ Արտաշեսն ինձ կհամարի մատնիչ։
ԱՆԱՀԻՏ. (Հուսահատված): Անգութ մարդիկ, դուք սիրտ ունիք...
ՏԻԳՐԱՆ. Օրիորդ, մի՛ հուսահատվեք։ Հույս կա, որ