Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/480

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 3

ԱՐՏԱՇԵՍ և ՏԻԳՐԱՆ

ՏԻԳՐԱՆ. (Մենակ մնալով, մոտենում է ձախ կողմի դռներին, ականջ է դնում և հետո թեթևակի մի քանի անգամ զարկում դռներին): Կարելի՞ է։

ԱՐՏԱՇԵՍ․ (Դուրս է դալիս ձախ կողմի դռներից ձեռքին թերթերի մի կապոց): Տիգրա՜ն։ Ես հենց ուզում էի քեզ տեսնել․ այս թղթերը թաքցրու մի ապահով տեղ։
ՏԻԳՐԱՆ․ (Թղթերը առնում է և դնում գրպանը): Դու սպասո՞ւմ ես։
ԱՐՏԱՇԵՍ. Ամեն վայրկյան։ Բայց միևնույնն է, ինչ ուզում է թող լինի։ (Ձեռը դնում է Տիգրանի ուսին): Ա՜խ, Տիգրան, երանի քեզ, որ միայն գաղափարներով ես կապվել մեր շրջանի հետ և ոչ գործով։ Թեորիայի և գործի հետ կա ահագին անդունդ, որ շատ քչերին է վիճակված անելու առանց ոտք կոտրելու։
ՏԻԳՐԱՆ․ Դու տատանվո՞ւմ ես։
ԱՐՏԱՇԵՍ․ Եղել են մարդիկ, որոնք իրենց հոգում կրել են պարտականության և սիրո կռիվը։ Մեր լեզվով դա անվանվում է՝ գտնվել երկու կրակի մեջ։ Բայց ե՛ս, Տիգրան, ես չորս կրակի մեջ եմ, չորս միմյանցից զորավոր և միմյանց ջնջող զգացումների փոթորկում։ (Հեռանում է Տիգրանից): Այո, երեկ ես քաջություն ունեի, այսօր ես տանվում եմ։
ՏԻԳՐԱՆ․ Այս րոպեին Անահիտն ինձ ասաց, թե նա վախենում է հորդ ուղեղի մասին։
ԱՐՏԱՇԵՍ․ Դատարկ երկյուղ չէ, ընկեր։ (Մոտենում է ցածրաձայն, խորնրդավոր): Ծերունին կարծեմ իմացել է իմ գալու-գնալու իսկական պատճառը։
ՏԻԳՐԱՆ․ Այս բանն ասաց և Անահիտը։ Բայց նա թաքցնում է գաղտնիքը մորիցդ ու քրոջիցդ։
ԱՐՏԱՇԵՍ․ (Դառն ժպիտով): Լա՜վ է թաքցնում, հը, երեկ ուրիշների մոտ գոոաց․ «Նա չի գալ, նա չի գալ, գնում է օտարների համար կախաղան բարձրանալու։ Եվ ո՞վ է այդ օտարը, արի, հասկացրու նրա