Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/491

Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. Դուք դրամ չունիք։ Բոլորը առայժմ պատկանում է ձեր հորը. իսկ նա ձեզ ոչինչ չի տալ։

ՖԼՈՐԱ. (Դրական): Կտա, ստիպված կլինի տալ։ Առաջին պահ նա կկատաղի, կանիծե ինձ, բայց հետո կտա։ Եվ ես նրա տվածով կօգնեմ նրանց, որոնք այնպես տանջվում են գաղափարի համար բանտերում և աքսորում։
ԱԲՏԱՇԵՍ. Այդ օգնությունը դուք կարող եք անել առանց այստեղից հեռանալու էլ։
ՖԼՈՐԱ. Ոչ, այդ այն չէ։ Ես նույնպես ուզում եմ իմ աչքերով տեսնել բոլորը, մտածել ու զգալ ուրիշների պես։ Իմ անմիտ, անհոգ, բուսական կյանքը ինձ ձանձրացրել է։ Ես էլ փափագում եմ լինել մի Նոյեմզար, որ այնքան արժանացել է ձեր և ձեր ընկերների հարգանքին ու գովասանքին։
ԱՐՏԱՇԵՍ. Կամենո՞ւմ եք ասեմ, թե իսկապես ինչու համար եք գնում։
ՖԼՈՐԱ. (Շփոթվելով): Ասացեք։
ԱՐՏԱՇԵՍ. Դուք ոչ այնքան գործով եք հափշտակված, որքան... ինձնով։
ՖԼՈՐԱ. (Ավելի շփոթվելով): Դուք... սխալվում եք:
ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, այն շրջանը, ուր ուզում եք մտնել, նախ և առաջ թշնամի է կեղծիքին։ Դիմակն այնտեղ դեր չի կատարում ընկերական հարաբերությունների մեջ։ Սովորական ծամածռություններն առմիշտ արտաքսված են այդ ջրհանից։ Եթե ես ձեզ, առանց քաշվելու, ասացի, թե հափշտակված եք ինձնով, դա անհամեստություն չէր, այլ ընկերական պարզ խոստովանություն։ Երբ իմ քույրը թեթևամտաբար հաղորդել է ձեզ մի փողոցային բամբասանք, թե ես իբր թե գաղտնի ամուսնացած եմ Նոյեմզարի հետ, դուք ուշաթափվել եք։ Ճի՞շտ է, արդյոք։
ՖԼՈՐԱ. (Տատանվելով): Ճիշտ է...
ԱՐՏԱՇԵՍ. Տեսնո՞ւմ եք։ Ի՞նչ է ապացուցանում այդ։ Մի՛ ամաչեք։ Մեր շրջանում այդ տեսակ ամոթի զգացումը համարվում է երեսի շպար։ Ազատվեցեք նախ և առաջ այն ժանգից, որ կյանքի հնամաշ պայմանները դրել են մեր կանանց սրտերի վրա։ Համեստությունն այն