ժամանակ է միայն համակրելի, երր բնական և անբաժան է անկեղծությունից։ Փոխանակ ձեր զգացումները քողարկելու, աշխատեցեք, որ նրանք միշտ լինեն մաքուր։
ՖԼՈՐԱ. (Ուշադիր լսելով, հափշտակվում է): Շարունակեցեք, շարունակեցեք...
ԱՐՏԱՇԵՍ. Այն, ինչ որ ձեր շրջաններում համարվում է պարկեշտություն, մի տեսակ փարիսեցիություն է։ Մենք աշխատում ենք տղամարդի և կնոջ հարաբերությունները դարձնել ընկերական, անքող, բայց մաքուր։ Մենք աշխատում ենք այնպես մտածել կնոջ մասին, որ մեր լեզուն չամաչի արտահայտել մեր զգացումները։ Ձեր շրջանի մեջ ընդունված արտաքին վայելուչ ձևերի տակ թաքնված են շատ արատավոր միտումներ, որոնցից մենք զզվում ենք։
ՖԼՈՐԱ. (Ավելի ու ավեյի հափշտակվելով): Առաջին անգամն եմ լսում այդպիսի խոսքեր և պատրաստ եմ լսել անվերջ։ Շարունակեցեք, նրանք բաց են անում իմ առջև մի նոր, անծանոթ աշխարհ։
ԱՐՏԱՇԵՍ. Աշխատեցեք, ուրեմն, գրավվիլ այդ նոր աշխարհի լույսով։ Այն ժամանակ դուք կբարձրանաք մեր հասարակության բարոյական մակերևույթից և կհասկանաք, թե ուր է թաքնված մարդու իսկական կոչումը։ Ֆլորա, որքան դուք եք ինձնով հափշտակված, նույնքան և ես ձեզնով։ Եթե սերը տանջանք է, ապա երեկվանից դես ես տանջվում եմ ավելի, քան վերջին հինգ տարիները, որ սոսկ տվայտանքների մի շղթա են եղել։
ՖԼՈՐԱ. (Բոլորովին հափշտակվելով): Արտաշես, անգին Արտաշես... (Ուզում է մոտենալ):
ԱՐՏԱՇԵՍ. (Ձեռի մի հանգիստ շարժումով): Ոչ, դրա համար չասացի։ Թողնենք սովորական ձևերը։ Սերը զգացում է և ոչ կիրք, թողնենք այն իր մաքրության մեջ։ Շնչենք նրա հստակ բուրմունքը հեռվից։ Քիչ է տևելու մեր տեսակցությունը։ Քսանևվեց տարեկան եմ և դեռ չեմ ճաշակել կնոջ համբույրը։ Ինչո՞ւ քսանուվեց վայրկյան էլ չկարոզանամ մնալ նույնը։
ՖԼՈՐԱ. (Վախեցած): Ի՞նչ եք ասում, ինո՞ւ քսանվեց