Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/494

Այս էջը հաստատված է

ՏԻԳՐԱՆ. (Ներս է գայիս ձախ կողմի դռներից մի գրիչ ձեռին): Ի՞նչ պատահեց։

ԱՆԱՀԻՏ. (Գալիս է շտապով խորքի դռներով): Հայրի՜կ, հայրի՜կ, նյրանք գալիս են, ես հազիվ կարողացա ներս մտնել (Ընկնում է հոր գիրկը):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Գրկում է Անահիտի գլուխը): Մի վախենար, նրանք գալիս են միայն մեկի համար։ Այդ ես վաղուց էի սպասում։
ԱՐՏԱՇԵՍ. (Լուռ և անշարժ կանգնած է բեմի ձախ կողմում և նայում է դեպի խորքի դռները): Բեմի ետևից լսվում է, թե ինչպես մի ծանր բան ընկնում է հատակի վրա:
ԱՆԱՀԻՏ. Մայրիկը։ (Վազում է դեպի աջ կողմի երկրորդ դռները, բաց է անում դռները, նայում, սարսափում): Մայրի՜կ... Օ՜հ, նա սողում է հատակի վրա։ Օգնեցե՛ք։
ՖԼՈՐԱ. (Քարացած, անշարժ, բեմի աջ կողմից դիտում է Արտաշեսին):
ՏԻԳՐԱՆ. (Վազում է դեպի աջ կողմի երկրորդ դռները և շեմքի վրա Անահիտի օգնությամբ հատակից բարձրացնամ է անդամալույծ Կատարինեին):
ԲՈԼՈՐԸ. (Բեմի աջ կողմումն են, բացի Արտաշեսից և նայում են խորքի դռները):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Արտաշեսին): Փախի՛ր, թշվառ, ի՞նչ ես քարացել...
ԱՐՏԱՇԵՍ. Մայրի՜կ։ (Արագ մոտենո՛ւմ է մորը, գրկում, համբուրում: Հետո համբուրվում է Անահիտի հետ և դառնալով հորը): Մնաս բարով հայրիկ, ես այլևս քեզ չեմ տանջիլ: Ֆլորա ներիր ինձ։ (Մի վայրկյան դառը թախիծով նայելով Ֆլորային, վազում է ձախ կողմի դռներով և դռները ետևից փակում):
ՊՐԻՍՏԱՎ. (Երևում է խորքի դռների մեջ: Նրա ետևից երևում են ուրիշ ոստիկանների գլուխներ): Արտաշես Սահառունի: (Բեմի ետևից լսվում է ատրճանակների երկու զարկ):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Աղաղակելով): Ահա՜ կործանվածը։
{