Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/50

Այս էջը հաստատված է

պատառ։ Օ՜օ, Միքայե՛լ, սրտիս յուրաքանչյուր զարկը հոգույս համար մի հարված է, երբ հիշում եմ քո կեղծ զղջումը․․․(Վերադառնում է Սուլիկյանը):



ՏԵՍԻԼ Դ

ՀԵՂԻՆԵ և ՍՈԻԼԻԿՅԱՆ


ՍՈԻԼԻԿՅԱՆ..․ (Մեկուսի) Վերջապես... (Բարձր) Իշխանուհի... դուք մտածմանց մեջ եք․․․
ՀԵՂԻՆԵ․ Այո, երեկույթի հոգսերը։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Գիտեմ, բոլոր ծանրությունը ձեզ վրա է բարձված։ Ես բախտավոր կլինեի, եթե կարողանայի այդ ծանրությունը բաժանել ձեզ հետ։ Բայց ինձ թվում է, որ դուք փոքր ինչ տկար եք։
ՀԵՂԻՆԵ. Ամենեին, ես առողջ եմ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Տա՛ աստված... (Հառաչում է):
ՀԵՂԻՆԵ․ Բայց ինչո՞ւ դուք այսօր տխուր եք։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ե՞ս... ոչ, այո, մի թեթև թախծություն ունեմ։ Բայց, հոգ չէ, զվարթ հյուրերը, երաժշտությունը կզվարճացնեն ինձ։ Եվ ես հուսով եմ, որ այս ուրախ երեկույթին մի հակապատկեր չեմ ներկայանա։
ՀԵՂԻՆԵ․ Այո. աշխատեցեք զվարճանալ, եթե ոչ Օլգան կվիրավորվի։ Ներեցեք, կարծեմ, հյուրերը գալիս են, իբրև տանտիրուհի պարտական եմ նրանց ընդունել։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ձեր սկեսուրը և օրիորդ Օլգան այնտեղ են։
ՀԵՂԻՆԵ․ Ես ևս պարտավոր եմ լինել։ Ներեցեք։ (Գնում է միջին դռներով):
ՍՈԻԼԻԿՅԱՆ․ (Միայնակ) Որքան նա խոհեմ է, որքան անտարբեր, բայց և որքա՜ն հրապուրիչ։ Զգո՞ւմ է արդյոք մի բան, գուշակում է, թե ինչ է կատարվում իմ սրտի խորքում։ Այո, նա խելացի է, նա կարող է թափանցել իմ սիրտը։ Հետո՞. ի՞նչ կդառնամ արդյոք նրա աչքում, մի ատելի և ստոր արարա՞ծ, թե՞ խղճալի և ողորմելը։ Ո՛չ, ես արժանի չեմ նրա համակրությանը, նա բարձր է, անհամեմատ բարձր հոգով և սրտով։ Սակայն և դժբախտ է յուր անարժան ամուսնու հետ։ Ի՞նչ է պատահում ինձ,