Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/504

Այս էջը հաստատված է

և ընկնում։ Մյուս չինովնիկը ուզում է ընկերոջս պաշտպանել, նրան էլ է հասցնում։ Մի խոսքով, երկուսիդ զորս դու պատվիրեցեր է անում ու դուրս գցում մագազինից։ Դե գնա, պարծեցիր, որ նրա նման որդի ունիս:

(Հուզված անցուդարձ է անում):

ԹԱՄԱՐ. Սամվելը տաքարյուն է, բայց զուր տեղը կռվողը չէ։ Երևի, մի վատ բան են ասել այդ չինովնիկները։

ՀԱՅՐԱՊԵՏ. Ինչ էլ որ լինի պատճառը, նրա արածն անզգամություն է:

ԼԱԶԱՐ. Եվ նյութական վնաս — այս է գլխավորը։

ՀԱՅՐԱՊԵՏ. Իսկի ոչ մի կոպեկ էլ չեմ ծախսիլ այս անգամ, որ նրան բանտից ազատեն։ Թող վերցնեն, ուղարկեն Արխանգելսկ։

ԼԱԶԱՐ. Եվ կուղարկեն։

ԽԱԼՖԱՅԱՆ.- Իհարկե, ռեցիդիվիստ է։

ԹԱՄԱՐ. (Ամենքը դեմ գրգռվելով) Բավական է, բայղուշներ մի լինիք որդուս գլխին։

ՍԵՐԺ. (Բեմի ետևում): Ասոծ կա, Լիզա, չեմ կարող, չեմ կարող։

ԼԻԶԱ. (Բեմի ետևում): Դե գնանք, լավ, գնանք։


ՏԵՍԻԼ 4



ՆՈՒՅՆՔ, ՍԵՐԺ և ԼԻԶԱ



ՍԵՐԺ (Գալիս է աջ կողմի դռներից: Խիստ նորաձև հագնված երիաասարդ է, թեթևսոլիկ ձևերով: Վերարկուով է, սպիտակ փողկապով: Մի ձեռքում բռնած է ջութակ պատյանով, մյուսում գլխարկը): Այո՛, գնանք, ինձ անհամբեր սպասում են։

ԼԻԶԱ. (Գալիս է Սերժի հետ միասին: Շքեղ հագնված օրիորդ է, գլխին գցած մի մետաքսյա վարդագույն ծածկոց): Ծառային հրամայիր կառք կանչել։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Հեգնաբար) Օհո՜, էլի զուգվել եք։ Այդ ո՞ւր եք
գնում, գրաֆի թոռներ։

ԼԻԶԱ. Արբաթովների տն։

ՍԵՐԺ. Մենք հրավիրված ենք, ասոծ կա։