Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/508

Այս էջը հաստատված է

ՋԱՀԱՆԳԻՐ. Լոք տվեցի: (Ոստնում է):

ՍԵՐԺ. Ասոծ կա, լոք տվեց։ (Ինքն էլ ոստնում է):
ՋԱՀԱՆԳԻՐ. Լոք տվեցի, փախա։ Փախա, ի՞նչ փախա, աֆտամաբիլը չէ՞, նա էլ չէր հասնիլ ինձ։
ԼԱԶԱՐ. Հետո՞։
ՋԱՀԱՆԳԻՐ. Հետո եկա այստեղ։
ԹԱՄԱՐ. Հենց ա՞յդ:
ԼԻԶԱ. Հենց այդ։
ՍԵՐԺ. Ասոծ կա։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, հարամզադա, դու մեզ ձե՞ռք ես գցել, ի՛նչ է:

ԹԱՄԱՐ. (Ծիծաղում են):
ԼԻԶԱ.

ԽԱԼՖԱՅԱՆ. Վախկո՛տ:

ՋԱՀԱՆԳԻՐ. (Նեղացած): Փա՜ ա՜, այդ բուխալտերն էլ կգնա, կգա, պատվիս կդիպչի։ Վախկո՛տ: Եթե դու իմ տեղը լինեիր, ոտաբաց, գլխաբաց մինչև Հնդստան կփախչեիր։
(Նախասենյակում զանգակի ձայն):
ՋԱՀԱՆԳԻՐ. (Կուչ գալով): Ա՛յ, ձեր արևը, նրանք են։ Լավ իմացեք, երեքի էլ երեսը ծածկած է բաշլըղով։ (Խալֆայանին): Դե, հունար ունես, գնա, դռները բաց արա։ Ես տեղիցս շարժվողը չեմ։ (Քաշվում է մի անկյուն):
(Նախասենյակում նորից զանգակ):
ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, գնա բաց արա դռները։
ՋԱՀԱՆԳԻՐ. Չէ, աղա, Քրիստոսն ասել է, «Տեր, անցո՛ զբաժակս»։
ՍԵՐԺ. (Գալով ավանսեցնի կողմը): Լիզա, մի՛ վախենար, այստեղ եմ, ասոծ կա:
ԼԻԶԱ. Բայց դու ինքդ դողում ես վախից։
(Նախասենյակում նորից զանգակ և հարված դռներին):
ՀԱՅՐԱՊԵՏ. Դռները փշրտեցին, անիրավներ, մեկն ու մեկդ գնացեք, բաց արեք։
ՋԱՀԱՆԳԻՐ. Աղա, խորհուրդ չեմ տալ։
(Նախասենյակում նորից հարված դռներին):