Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/51

Այս էջը հաստատված է

զգում եմ, որ նա ինձ միանգամայն կաշկանդում է։ Ո՛չ, պետք է արթնանալ, արածս լավ բան չէ, այո, վատ բան և շատ վատ է։ (Աջ դռներից ներս է մտնում Միքայելը



ՏԵՍԻԼ Ե․

ՍՈՒԼԻԿՅԱՆ և ՄԻՔԱՅԵԼ


ՄԻՔԱՅԵԼ. Դու այստե՞ղ ես։ Ահա, բարեկամ, ընտանետեր մարդու դրությունը։ Հյուրեր, հյուրեր, պետք է մեկին ընդունել, մյուսին զբաղեցնել, երրորդի թթված դեմքը պարզել մի քաղցր խոսքով։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Բայց դու ոչ այդ ես անում, ոչ այն, ընդհակառակը, հյուրերից ուշ ես հանդես դուրս գալիս։
ՄԻՔԱՅԵԼ․ Նշանակում է հանդեսը ինձ համար ձանձրալի է, տխուր և անտանելի։ Ո՜հ, Սուլիկյա՛ն, երանի քեզ, ո՛չ կին ունես, ո՛չ քույր։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ուրեմն այդպես վաղ ձանձրացրե՞ց քեզ ամուսնական կյանքը։
ՄԻՔԱՅԵԼ. Վա՞ղ, երկուուկես տարի է, բարեկամ, կրում եմ նրա ծանրությունը, և արդե՛ն...
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Արդե՛ն։
ՄԻՔԱՅԵԼ. Զզվել եմ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ․ Նշանակում է, դու ապերախտ ես, որովհետև քո կինը բնության երջանիկ պարգևներից մեկն է։
ՄԻՔԱՅԵԼ. Քո կարծիքով, բայց նա իմ կինն է։ Սուլիկյա՛ն, չամուսնանաս, ահա՛ իմ խորհուրդը, եթե չես կամենում քո ազատ կյանքը փակել մի նեղ և սառն շրջանակի մեջ, ինչպես ծառի արմատում թմրած մի որդն։ Իսկ եթե երբևէ զրկվես բանականությունից, կամենաս կյանքդ ուրիշի հետ կապել, ամուսնացիր գոնե մի օտարուհու, մի ֆրանսուհու, լեհուհու, վերջապես հրեուհու, բայց ոչ հայուհու հետ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Ինչո՞ւ։
ՄԻՔԱՅԵԼ․ Որովհետև հայ կնոջ առաքինության մասին ունեցած հիվանդոտ գաղափարը անկարելի է մարսել։ Միշտ աառնարյուն, միշտ խոհեմ, միշտ մանրակրկիտ յուր