Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/514

Այս էջը հաստատված է

երկար վիճելու, մանավանդ այդ (ցույց տալով Լազարի կողմը) քնթի մազի երեսը տեսնելու։

ԼԱԶԱՐ․ Չտաս, հայրիկ, ոչ մի կոպեկ չտաս։
ՍԱՄՎԵԼ. Հապա թող փորձի չտալ, կտեսնես քո գլխին ինչ օյին կսարքեմ։
ԼԱԶԱՐ. Խուլիգա՜ն։
ՍԱՄՎԵԼ. (Ոտը ուժգին զարկելով հատակին)։ Սու՛ս։ Խնայիր մայրիկին, թե չէ՝ գլուխդ քուֆթա կշինեմ։ Դե՛, հայրիկ, տուր շուտով։
ՀԱՅՐԱՊԵՏ. Լավ, լավ, հեռացիր, ես ինքս կուղարկեմ։
ՍԱՄՎԵԼ. Ուրեմն չես տալիս, է՞լի։
ՀԱՅՐԱՊԵՏ. Մոտս փող չկա։
ՍԱՄՎԵԼ․ Լավ։ Մայրիկ, հեռանանք այս հոտած մթնոլորտից։ (Արհամարհանքով դեպի Լազարը)։ Ըը՜հ, երես-մերեսին նայեցեք, կասես Հուդա ուրբաթ լինի։ (Ուզում է գնալ աջ կողմի դռներով, բայց կանգ է առնում, հանկարծ լսելով Ջահանգիրի ձայնը)։
ՋԱՀԱՆԳԻՐ․ (Բեմի ետևից բարձրաձայն)։ Վա՜յ, վա՜յ, ջանավարները եկան, վա՜յ խեղդեցին։ (Իսկույն ձայնը կտրվում է):
(Բեմի ետևում աղմուկ, դղրդոց):
(Բեմի վրա ընդհանուր շփոթություն):


ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ, ԽԱԼՖԱՅԱՆ, ՍԵՐԺ, ԼԻԶԱ, ՋԱՀԱՆԳԻՐ և չորս անհայտ անձինք բաշլըղներով երեսները ծածկած


ԽԱԼՖԱՅԱՆ․ (Երևում է ձախ կողմի դռների մեջ վերարկուով, գդակը գլխին): Ի՜նչ պատահեց։
ՍԵՐԺ․ (Երևում է աջ կողմի դռների մեջ առանց գլխարկի և վերարկուի): Խեղդում են, ասոծ կա։
ԼԻԶԱ․ (Երևում է աջ կողմի դռների մեջ գլուխը բաց Սերժի հետ): Սերժ, դու մի՛ դուրս գար։
ՉՈՐՍ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԵՐ․ (Ներս են խուժում միաժամանակ խորքի դռներից: Նրանցից մեկը բռնած է Ջահանգիրի օձիքը մի ձեռքով, մյուսով ատրճանակը պահած է նրա կրծքին: