ՍԱՄՎԵԼ. Աֆարիմ։ Ծնողներ ունի՞ս։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Հրամանքս, աղա, պառավ հայր ու մայր ու մեկ էլ մի չոլախ քույր։
ՍԱՄՎԵԼ. Քարուղար, արձանագրիր։ (Դառնալով Երրորդ անձին): Հիմա, դո՛ւ կաս, խոհարար, ինչո՞ւ ես ավազակություն անում։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Աղա, առաջին անգամն է, մորս գերեզմանը վկա։
ՍԱՄՎԵԼ. Քաղցա՞ծ ես։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ․ Չէ՛, աղա, երեկ ուզում էի ինձ ծովը գցել կերածս մարսելու համար։
ՍԱՄՎԵԼ. Քարտուղար, այդ էլ արձանագրիր։ (Դառնալով առաջին անձին): Ինչո՞ւ ես քաղցած։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ․ Անգործ եմ, աղա։ Ձեր կառավարիչն ինձ դուրս արավ։
ՍԱՄՎԵԼ․ Ինչո՞ւ ուրիշ տեղ չես մտնում։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Հինգ ամիս է դռնե դուռ ընկած, ոչ ոք տեղ չի տալիս ինձ։
ՍԱՄՎԵԼ. (Դառնալով Երկրորդ անձին): Հիմա, դո՛ւ խոսիր։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Աղա, հինգ տարի շան պես հավատարիմ պահել, պահպանել եմ այս տունը։ Մի ասեղ չեն տարել այստեղից։ Մի օր աստված ինձ քոռացրեց, եկան ձեր սամովարը գողացան։ Մեծ աղան ասաց. «դու ես գողացել» և ինձ դուրս արավ։ Հիմա որտեղ գնում եմ, վկայական են ուզում։ Լազըր աղան չի տալիս։
ԼԱԶԱՐ. Ես գողերին վկայական չեմ տալիս։
ՍԱՄՎԵԼ. Լավ: (Դառնալով Երրորդ անձին): Դո՞ւ ինչու ես անգործ։
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Մեծ խանումն ինձ ուզեց պահել, մեծ աղան չուզեց։ Տասնհինգ տարի պովարություն եմ արել, մի կոպեկ գողացած չեմ։ Չորս ամիս չծառայած, մեծ աղան ասաց․ «դու բողկը թանկ ես առնում» և դուրս արավ, հախս էլ կտրեց։
ՍԱՄՎԵԼ. (Հայրապետին): Ճշմարի՞տ է ասում, պարոն գանգատավոր։
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Երրորդ անձին): Անզգամ, մենակ բողկը չէ, դու