Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/529

Այս էջը հաստատված է

ԻՇԽԱՆՈՒՀԻ

1891 թ, դեկտեմբերի 12-ին Թիֆլիսի Արքունական թատրոնում բեմադրվեց Շիրվանզադեի առաջին դրամատիկական երկը։ Այդ օրը թատրոն էր հավաքվել հանդիսատեսի մեծ բազմություն: Բոլորին հետաքրքրում էր երիտասարդ, բայց արդեն հռչակ ձեռք բերած վիպասանի առաջին փորձը դրամատուրգիայի ասպարեզում։ Պիեսը ներկայացվեց, հանդիսատեսները ջերմորեն ծափահարեցին հեղինակին ու դերասաններին, բայց մի քանի օր հետո հայկական մամուլում սկսվեց տարօրինակ մի «քննադատություն», մի հալածանք երիտասարդ գրողի նկատմամբ։ Բանն այն է, որ պիեսի ակնհայտ թերությունները նշելով հանդերձ, թերթերը հասնում էին ծայրահեղության ու չափազանցությունների, իսկ «Նոր Դար»-ը սկսեց ոչնչով չարդարացված մի ջարդ, վարկաբեկելով երիտասարդ գրողի երկն ու անձնավորությունը։ «Նոր դար»-ի գրախոսը առանց քաշվելու, մամուլի էջերում հայհոյանքներ էր թափում գրողի հասցեին, անվանելով նրան «գավառացի անուս երիտասարդ», «պարապ ժամանակը գրականությամբ զբաղվող և գրագիտություն չունեցող մեկը», իսկ դրաման արդեն նա համարում էր «մեռած ու փտած» մի բան։ Իսկական քննադատության հետ ոչ մի կապ չունեցող այս զրախոսության միջոցով «Նոր դար»-ը հաշիվներ էր մաքրում իր հակառակորդի հետ, օրը «Արձագանք»-ի էջերից ժամանակին քննադատական խոսք էր ասել «Նոր դար»-ի և նրա հեղինակների մասին։

Երիտասարդ գրողի հետ անհամեմատ ավելի կուլտուրական, բայց, այնուամենայնիվ, շատ խիստ վարվեց նաև «Մշակ»-ի խմբագիր Գրիգոր Արծրունին: «Իշխանուհու» մասին գրած իր ընդարձակ հոդվածում («Մշակ», 1891 թ., № № 143—145) Արծրունին մի շարք ճիշտ դիտողություններ էր անում դրամայի դրական և բեմական թերությունների մասին, բայց նրա քննադատության մեջ չկար բարյացակամ այն տոնը, որ պետք է լիներ ժամանակի