Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/53

Այս էջը հաստատված է

ԳԱՐԵԳԻՆ. Բացարձակ կարող եմ հայտնել իմ կարծիքը, բոլորը, ինչ որ տեսնում եմ այս տանը, պախարակելի է։

ՄԻՔԱՅԵԼ. Աա՜, դուք կատակ չե՞ք անում։ Ոչ, պարո՛ն, եթե Բեգմուրյանների կյանքը կարող է մեկը քննադատել, այն դուք չեք: Ուրեմն համեստ եղեք, ինչպես որ ես համեստ եմ։
ԳԱՐԵԳԻՆ. Այո, չափազանց համեստ, երբ ձեր կինը այնպես տանջվում է ձեզ սիրելուց, իսկ դուք շարունակում եք կրկնապատկել նրա վիշտը։ Համեստ, երբ վաղը կամ մյուս օրը ձեզ սպառնում է սնանկություն, իսկ դուք շքեղ երեկույթներ եք տալիս։ Օօ՜, իշխա՛ն, գոնե խոստովանեցեք ձեր տկարությունը։ (Միջին դռների մեջ երևում է Հեղինեն, որ նկատելով յուր եղբոր և ամուսնու վեճը, մոտենում է հանդարտ):
ՄԻՔԱՅԵԼ. Իմ տկարությունը ձեզ ցավեցնում է, կնշանակե մտադիր եք ինձ ուղղել, այնպես չէ՞։ Ոչ, հարգելի՛ դոքտյոր, իմ հիվանդությունը ձեր մասնագիտությանը չի վերաբերում։
ԳԱՐԵԳԻՆ. Ուղղել մի մարդու, որ ինքն իրան չի կարողանում ուղղել, անկարելի է։ Ցավում եմ միայն, որ այդ ճշմարտությունը դեռ չի հասկացել նա, որ վաղուց պետք է հասկանար։
ՄԻՔԱՅԵԼ. Այսինքն ձեր քո՞ւյրը։
ԳԱՐԵԳԻՆ. Այո, նա ինքը, որովհետև բոլոր այդ պախարակելի հանգամանքների ծանրությունը նրա վրա է բարձված։
ՀԵՂԻՆԵ. (Մոտենալով) Նա արդեն հասկացել է և այսօրվանից նրա բոլոր հույսերը գրեթե մեռած են։ Այո՛, ես ձեզ լսում էի։ Գիտեի, որ դուք սառնարյուն չեք կարող միմյանց հանդիպել, ուստի աշխատում էի, որ հանդիպելիս գոնե ես ներկա լինեմ։ Բավական է, Գարեգի՛ն, մի՛ վիճիր այդ մարդու հետ, եթե այդ վեճը միայն իմ մասին է։ Այս րոպեիս աղախինս տվեց ինձ դարձյալ մի սյուրպրիզ։ Չէի՛ք կամենա արդյոք կարդալ։ (Ցույց է տալիս Միքայելին բաց արած ծրարով մի նամակ):
ՄԻՔԱՅԵԼ. (Նամակը առնելով) Նամա՞կ։ Աա՜, միևնույն