Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/531

Այս էջը հաստատված է

ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, թեմական գրվածքի թերությունները միմիայն բեմի վրա կարող են աչքի ընկնել» («Արձագանք», 1991 թ., № 52),

Հետագայում նա այլևս չմշակեց դրաման, ընդհակառակը, լուրջ թերություններ տեսնելով այնտեղ, հավաքեց ձեռագիր օրինակները և ոչնչացրեց: Շատ տարիներ հետո, հիշելով այդ գիրքը, «Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն գրում է, «Մի անգամ միայն Գրիգոր Արծրունին», ինչպես ասում են, մի լավ գզգզեց ինձ, և արդարացի։ Ես հափշտակված էի նշանավոր դերասանուհի Սիրանույշի ոչ միայն խաղով, այլև անձով, ուստի ամեն կերպ գստվարանում էի նրան ոչ միայն «Արձագանք»-ում, այլև ռուս լրագրերում: Իմ հափշտակությունն այնտեղ հասավ, որ մի օր վճռեցի գրել մի պիես, և երկու-երեք ամսվա մեջ գրեցի չորս արարվածով մի դրամա՝ «Իշխանուհի» անունով: Դա մի մեծ սխալ էր իմ կողմից, քանի ար այն ժամանակ բեմական արվեստը ուսումնասիրած չէի։ Խաղացվեց ընդամենը երեք անգամ, երկու երեկո Թիֆլիսում, մի երեկո Բաքվում։ Արծրունին գրեց մի երկար քննադատություն և պարսավեց իմ առաջին թատերական երկը: Ես պատասխանեցի նրան, միևնույն ժամանակ պիեսս գցեցի վառարանը, և այժմ նա չկա իմ գործերի մեջ, ու նրա բովանդակությունն էլ մոռացել եմ (Երկերի լիակատար ժողովածու, Հատ. 8, էջ 156—157, 1951 թ.)։

Բայց, 1948 թ. Հայսաստանի Թատերական թանգարանում Թիֆլիսից ստացված նյութերի մեջ գտնվեց «Իշխանուհու» գրաքննչական ձեռագիր օրինակը։ Նույն տարին Հայպեահրատը լույս ընծայեց «Իշխանուհի»-ն թատերագետ Ս. Մելիքսեթյանի խմբագրությամբ և առաջաբանով: Եկրորդ անգամ դրաման լույս է տեսել 1951 թ. Երկերի լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում. տպագրվում է այդ հատորի տեքստը։

ԵՎԳԻՆԵ

«Իշխանուհու» անհաջողությունից հետո Շիրվանզադեն ամբողջ տասը տարի լռեց: Բայց այդ տարիներին նա խոր ուսումնասիրեց թատրոնն ու դրամատուրգիան, ծանոթացավ բեմի գաղտնիքներին, գրեց շատ հոդվածներ թատրոնի մասին։ 1901 թվին, վերջապես, Շիրվանզադեն կրկին իր ուժերը փորձեց դրամատուրգիայի ասպարեզում, բեմ հանելով «Եվգինե» դրաման։ ««Քասս»-ից հետո, նորեն վճռեցի ուժերս փորձել թատերագրության մեջ,— գրում է Շիրվանզադեն «Կյանքի բովից»-ում։ Տասը տարվա մեջ բավական ուսումնասիրել էի բեմական արվեստը: Ամառային երկու ամիսների ընթացքում գրեցի «Եվգինե»-ն։ Այո անգամ բախտն ինձ ժպտաց ավելի, քան սպասում էի, Պիեսը ոչ միայն չտապալվեց, այլև ուժգին ծափահարվեց ու արժանացավ ռուս մամուլի գովասանքին» (Երկերի լիակատար ժողովատար, հատ. 8, էջ 129, 1951 թ.):

Ինչպես բեմադրությունից մի քանի որ առաջ «Գրական նորություններ»-ի մեջ հաղորդում է «Տարազը». «Դրամայի սկզբնական վերնագիրը