Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/534

Այս էջը հաստատված է
ՈԻՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ

«Եվգինե»-ի բեմադրությունից հետո, 1902 թվականի հոկտեմբերի 7-ին, հայոց Դրամատիկական ընկերության խումբը բեմադրեց Շիրվանզադեի նոր երկը՝ «Ունե՞ր իրավունք» դրաման: Այս անգամ ևս, ինչպես «Եվգինե»-ի բեմադրության ժամանակ, թատրոն էր եկել հանդիսականների մեծ բազմություն. եկել էին նաև նրանք, որոնք, մինչև այդ երբևէ ոտք չէին դրել հայոց թատրոն: Դրաման հեաաքրքրել էր բոլորին: Այդ առիթով հետագայում Շիրվանզադեն գրել էր. «Հասարակությանը թատրոն կարելի է գրավել միմիայն ինքնուրույն պիեսներով, եթե միայն նրանց նյութը ժամանակակից կյանքից է վերցրված» («Լումա», 1903 թվական, № 2):

Բայց ժամանակակից կյանքից վերցրած այս ինքնուրույն դրամայի ճակատագիրը անհամեմատ ավելի ծանր եղավ, բեմադրությունից անմիջապես հետո բարձրացավ մեծ աղմուկ, հայկական մամուլում ծայր առավ անօրինակ պարսավանքի մի հեղեղ՝ հեղինակի և նրա պիեսում արծարծված գաղափարների դեմ: Այս գործում առանձնապես փայլեցին «Մշակ»-ն ու «Մուրճ»-ը:

Հայ լիբերալիզմի բերան «Մշակ»-ը երկար ժամանակ տեղի-անտեղի, ուղղակի և անուղղակի, բացարձակ և տողամեջ անդրադառնում է «Ունե՞ր իրավունք»-ին, տալով գռեհիկ և կողմնակալ քննադատության բնորոշ օրինակներ: 1902 թվականին «Մշակ»-ում տպագրվեց Հ. Առաքելյանի «Մի նոր պիես» հոդվածը, ուր հեղինակը դրամայում տեսնելով միայն բեմական արժանիքներ, մնացած ամեն ինչի վրա սև գիծ է քաշում: «Սակայն, ներքին բովանդակության կողմից իբրև մի գրական-հասարակական գործ, Շիրվանզադեի նոր դրաման,— գրում է Հ. Առաքելյանը,— ոչ միայն զուրկ է բարոյական որևէ հիմքից, ոչ միայն չունի գաղափարական որևէ արժեք, ոչ միայն մեղանչում է հոգեբանության տարրական պահանջների դեմ, այլ մի կատարյալ դեկադենտական գործ է, զուրկ սոցիալ-բարոյական որևէ հիմքից, զարկ հասարակական որևէ իդեայից («Մշակ», 1902 թվական, № 223):

Չտեսնելու տալով դրամայի մի շարք լուրջ արժանիքները՝ նյութական հիմքի վրա ստեղծված ընտանիքի արատների նպատակասլաց քննադատությունը, «մի կտոր հացի» համար խորթ միջավայր ընկած կնոջ հոգեկան տառապանքի արտացոլումը և նրա ձգտումը ազատ մարդկային կյանքի համար, ավելի ճիշտ այս ամենը ներկայացնելով ծուռ հայելու մեջ, «Մշակ»-ի սյուները աշխատում էին ծաղրուծանակի ենթարկել դրաման և մռայլ մթնոլորտ ստեղծել հեղինակի շուրջը: Մեկը մյուսի ետևից լույս տեսան «Մի փոքրիկ նմուշ», «Բեմի աշխարհը», «Մի բացատրության արժեքը» հոդվածները, բոլորն էլ մի ուղղությամբ, մի նպատակով՝ չտեսնել որևէ արժանիք դրամայում և ուրիշներին էլ թույլ չտալ տեսնկլու: Այսպես օրինակ, «Новое обозрение» թերթի գրախոսը, խիստ քննադատելու հետ միասին, այնուամենայնիվ, նշել էր, թե Շիրվանզադեն տաղանդավոր և ճանաչված հայ արձակագիր է, որի գործերը կարդացվում են հաճույքով, «Մշակ»-ը