Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/72

Այս էջը հաստատված է

պաղեց... Այ, քույրիկ, տեսեք գինու տեղը կրծքիս վրա է։ Բայց ոչ, այսօր շորերս փոխել եմ։ Այդպես, քույրի՛կս: Հա, այսօր էլ իշխանին տեսա, աստվա՜ծ վկա, ուզում էի դանակով անիրավի կողքը ծակեմ։ Բայց մեկ էլ ասացի ի՞նչ օգուտ, գործը կմեծացնեմ և Հեղինեիս անունը հասարակության բերանից դատարանին կանցնի։

ՀՈՌՈՄ. Օօ՜, աստված սիրեք, այդպիսի բան չանեք։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Հանգիստ կացեք, չեմ անի, առանց այն էլ մեկէլ օրը անպիտանի մեկը լրագրում գրել էր։
ՀՈՌՈՄ. Լրագրո՞ւմ։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Հապա՛, խեղճ կին, աշխարհից տեղեկություն չունեք. Մարտին Մարտինիչ Զարբաբովը եթե չլիներ, դուք ի՞նչ կիմանայիք։ Հեղինեի մասին մի մեծ ֆելիետոն, տակին ստորագրած «Չար լեզու»։ Անունները փոխված էին, բայց պարզ էր, որ խոսքը Հեղինեի մասին է։ Կլուբում համարը ձեռքից ձեռք էր անցնում։ Սուտ-մուտ, զրպարտություն, բալ, համբույր, էլ ի՞նչ ասեմ, հազար ու մի կեղտոտ բաներ։ Այսօր խմբագրին բուլվարում տեսա, ձեռքս քոր եկավ, ուզեցի մեկ-երկու հասցնեմ, բայց ասացի կգնա ավելի վատ բան կգրի:
ՀՈՌՈՄ. Մեղա՜ քեզ. աստվա՜ծ, ես ինչ մեղք եմ գործել, որ ինձ այսպես պատժում ես։ (Միջին դռներից գալիս է Գարեգինը):
ԶԱՐԲԱԲՅԱՆ. (Մեկուսի) Բանս բուրդ է, սա ինձ ատում է, բարև։ (Խոնարհ գլուխ է տալիս ու հետ քաշվում երկյուղած):


ՏԵՍԻԼ Գ.



ՆՐԱՆՔ և ԳԱՐԵԳԻՆ



ԳԱՐԵԳԻՆ. Դուք այստե՞ղ եք, և այդպես վա՞զ։ Երևի, շատ ախորժելի լուրեր եք բերել այս տառապյալ կնոջ մխիթարության համար։
ԶԱՐԲԱԲՅԱՆ. Ոչ, այնպես եկա ձեր առողջությունն իմանալու։ Կարելի է դուք չեք ուզում, որ ձեր տուն գամ։ Լավ,