Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/82

Այս էջը հաստատված է

ԴԱԼԱԼՅԱՆ․ Տվեք երեխային։

ԳԱՐԵԳԻՆ. Դո՛ւրս, պարո՛ն։ (Մոտենում է սնղանին):
ԴԱԼԱԼՅԱՆ. Առանց երեխայի մի քայլ անգամ չեմ անի, այդ ձեռնտու է ինձ, գիտե՞ք։
ԳԱՐԵԳԻՆ. Դո՛ւրս, կրկնում եմ։
ԴԱԼԱԼՅԱՆ. Տվե՛ք երեխային. կարելի է դուք նեղանում եք, կգնամ կվերցնեմ։ Կարծեմ այս սենյակումն է։ (Դեպի աջ դռները գնալու ձև անելով):
ԳԱՐԵԳԻՆ. (Հանում է սեղանի արկղից մի ատրճանակ) Փորձեցեք մի քայլ անել, և երկրորդը ձեզ չի հաջողվի։
ԴԱԼԱԼՅԱՆ․ (Վախեցած հետ կանգնելով) Ատրճանակ, այդ մեկը ես մոռացել էի։
ԳԱՐԵԳԻՆ. Դո՛ւրս, եթե ոչ ձեռս չեմ կարող զսպել։
ԴԱԼԱԼՅԱՆ․ Իշխանը ձեզ կպատժի։ (Գնում է
ԳԱՐԵԳԻՆ. (Միայնակ) Այժմ ամեն բան պետք է աչքի առաջ ունենալ։ (Ատրճանակը գրպանն է դնում) Ես նրան առաջարկեցի վերջին պայմանը, նա չընդունեց, ուրեմն նա ընդունում է իմ հրավերը։ Այո, թող նա դուրս գա ասպարեզ, և ես իմ արյան գնով կմաքրեմ իմ քրոջ անպատված անունը։ Առայժմ պետք է նրան նախազգուշացնել, որ այս տունը ոտ չդնի։ Մեր հաշիվը դրսում կվերջացնենք։ (Ուզում է գնալ, Հեղինեն դուրս է գալիս աջ դռներով):


ՏԵՍԻԼ ԺԳ․

ԳԱՐեԳԻՆ և ՀԵՂԻՆԵ


ՀԵՂԻՆԵ. Ո՞ւր ես գնում։
ԳԱՐեԳԻՆ. Իսկույն կվերադառնամ։
ՀԵՂԻՆԵ. Ոչ, կաց։ Ես լսեցի ձեր խոսակցությունը, դու չպիտի դուրս գնաս։
ԳԱՐեԳԻՆ. Խնդրում եմ, Հեղինե՛, մի խանգարիր, փորձը շատ կարևոր է։
ՀԵՂԻՆԵ. Ուրեմն երդվիր, որ քո գնալը քեզ վտանգ չի սպառնում, երդվիր մայրիկի անունով։