Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/90

Այս էջը հաստատված է

ուրեմն։ (Ուզում է գնալ. ներս է մտնում ձախ դռներից Հեղինեն. մի տոմսակ ձեռին և նրանց առաջը կապում):

ՀԵՂԻՆԵ. Կացեք:
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի) Հեղինե՞ն... իՆչպե՜ս է փոխվել նա։
ԳԱՐԵԳԻՆ. Քո՛ւյր, ինչո՞ւ եկար, թող մեզ, որ գնանք։
ՀԵՂԻՆԵ. Երբե՛ք, ես եկա վերջին անգամ տեսնելու այդ մարդուն։ Սպասեցե՛ք, դուք եկել եք վրեժ լուծելու, այնպես չէ՞։ Շատ ուրախ եմ ձեր տեսությանը։ Բայց մի՛ բարկանաք, մի քանի րոպե ևս, և ձեր վրեժը լուծված կլինի։ (Դողալով մի քանի քայլ առաջ է զալիս: Բոլորը ապշած նայում են և անգիտակցաբար հետ կանգնում):
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ են նշանակում այդ խոսքերը։
ՀԵՂԻՆԵ. (Տոմսակը տալով) Կարդա՝ և կիմանաս։ (Միքայելը չփոթված վերցնում է տոմսակը):
ՄԻՔԱՅԵԼ. ...Ես դողում եմ։ (Կարդում է) «Իմ մահվան համար ոչ ոքի չմեղադրել․..(շփոթված նայում է Հեղինեին):
ԳԱՐԵԳԻՆ. (Շտապով մոտենում է և բռնելով ձեռը, նայում աչքերին) Հեղինե՛, ի՞նչ պատահեց... աա՜․․․ դու թո՞ւյն ես ընդունել։
ԲՈԼՈՐԸ. (Միաձայն սարսափած) Թո՞ւյն..․
ՀՈՌՈՄ. Երկնայի՜ն աստված, աղջի՜կս, աղջի՜կս...
ԳԱՐԵԳԻՆ. Հասկանում եմ, իմ սեղանից ես վերցրել... Աստփա՜ծ իմ, արդյոք ի՞նչ միջոց կա.․․ (շտապով գնում է դեպի ձախ սենյակը):
ՄԻՔԱՅԵԼ. Նա թունավորվել է, նա մեռնում է, օգնեցե՜ք, ազատեցե՜ք... օօօ՜, ես չեմ համարձակվում մոտենալ նրան... Հեղինե՛, ես սպանեցի քեզ։ Այո, ես զրպարտեցի, այն գիշեր ես հարբած էի, հարբած էի, խելքս գլխիս չէր, սուտ էի ասում, անգութ, անխիղճ սուտ։ Հեղինե՛, դու անմեղ ես։ (Սուլիկյանին) Ասա՛, որ անմեղ է նա, ասացե՛ք, որ անմեղ է։ Օօօ՜, Հեղինե՛, ների՛ր ինձ, ների՛ր։
ՀԵՂԻՆԵ. Ո՜ւշ է... ահա նա ազդում է և ինչպես արագ։
ԳԱՐԵԳԻՆ. (Հետ դառնալով, մի բաժակ ձեռին) Խմիր, Հեղինե՛, այս դեղը քեզ կփրկե։
ՀԵՂԻՆԵ․ (Բաժակը հրելով) Երբե՛ք..․, այսպես ավելի լավ է։