Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/98

Այս էջը հաստատված է

աչքերդ արտահայտում են։(Երմոնեն ներս է մտնում լրագրները ձեռքին):

ԵՐՄՈՆԵ. (Տալով լրագրները տիկ. Մարթային) Խանջալովների աղախինը բերեց։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Այո, այո, ես էի խնդրել, (Կանգնելով լամպարի մոտ, շտապով բաց է անում համարներից մեկն ու նայում): Այն է, որ կա:
ԵՎԳԻՆԵ. Այդ ի՞նչ է։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Արաբաջյանի ինքնասպանության գործի հաշիվը։ (Եվգինեն ցնցվում է):
ԵՐՄՈՆԵ. Խնդրել է, որ էգուց առավոտ հետ ուղարկեք:
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ասա լավ։ (Երմոնեն գնում է): Ուրեմն հենց այս երեկո պիտի կարդալ։ Բայց ոչ հիմա. շաբաթ երեկո է, երևի, հյուրեր կգան։
ԵՎԳԻՆԵ. (Հետաքրքրված) Այդտեղ ամբողջ գործն է տպված
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Չգիտեմ, ինձ հետաքրքրում է մամուլի կարծիքը։
ԵՎԳԻՆԵ. (Խլելով լրագրերը) Տուր ինձ, ես ուզում եմ կարդալ։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Զարմացած) Ինչո՞ւ այդպես խլեցիր: Ուզում ես—միասին կարդանք։
ԵՎԳԻՆԵ. Ոչ, ոչ, առանձին-առանձին… (Ուզում է գնալ
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ո՞ւր ես գնում։
ԵՎԳԻՆԵ. Իմ ննջարանը՝ կարդալու։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ ես այդպես շտապում:
ԵՎԳԻՆԵ. (Շփոթվելով) Ոչինչ. հենց այնպես: (Զանգակի ձայն): Ահ, հյուր է գալիս։ Դու զբաղեցրու, ես իսկույն… (Գնում է նույն դռներով, որտեղից եկել էր):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Նայում է նրա հետևից զարմացած

ՏԵՍԻԼ 3

ՏԻԿ. ՄԱՐԹԱ և ՍԱՌԱՓՅԱՆ

ՍԱՌԱՓՏԱՆ. (Ներս է մտնում ֆրակով։ Նա մի փոքր հարբած է, բայց իրան պահում է խիստ կանոնավոր)։ Քույր Մարթա, ամենախորի՛ն հարգանքներս…