Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/102

Այս էջը հաստատված է

ՄԱՐԻԱՄ (Խոր հառաչելով): Նրա համար, որ մեզ ծախսի մեջ գցի։


ԲԱՐԽՈԻԴԱՐ. Մեղք ես գործում, Մարիամ բաջի, այդպես չէ։ Աստված այդ պարիսպը քանդեց, որ մեր տները միացնե։ Քանդեց, որ մեր բարեկամությունը ավելի հաստատե։

ՀԱՅՐԱՊԵՏ. (Ոգևորվելով): Ափարիմ, Բարխուդար, ափարիմ։ (Օղի է խմում):

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Համբերիր, թող խոսքս վերջացնեմ։ Ականջ դրեք, ա կնանիք, ինչ որ պիտի ասեմ, կեսը ձեզ համար է։

ՀԱՅՐԱՊԵՏ. Մոտ նստեցեք, մի ամաչեք։ Ետ քաշեցեք շալներդ, որ ականջներդ բացվեն, լավ լսեք։

ՄԱՐԻԱՄ. (Երեսը բաց անելով, Գյուլնազին շշնջում է): Սիրտս թրթռում է։

ԳՅՈԻԼՆԱԶ Իմն էլ։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Միշտ հանդիսավոր): Հայրապետ, Մարիամ բաջի, դուք մարդ ու կնիկ մի հատիկ աչքի լույս տղա ունեք։

ՄԱՐԻԱՄ. (Խորը հառաչում է, աչքերը աղերսանքով դեպի վեր բարձրացնելով):

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Մենք էլ մարդ ու կնիկ մի տղա ունինք ու մի աղջիկ։

ԳՅՈԻԼՆԱԶ (Խորը հառաչում է, աչքերը աղերսանքով դեպի վեր բարձրացնելով):

ԲԱՐԽՈԻԴԱՐ Եկեք, ձեր տղային բաշխեցեք մեզ, մենք էլ մեր աղջկան բաշխենք ձեզ։ Ինչ կասեք, հը՞։

ԱՄԵՆՔԸ. (Տարակուսանքով նայում են իրարու):

ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Ժպտում է):

ՀԱՅՐԱՊԵՏ. (Ճակատը սրբելով): Բարխուդար, չեմ իմանում, ասածդ պարզ չէ, թե խելքս է մթնել, ես բան չհասկացա։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Որ չհասկացար, պարզ կասեմ։ Մինչև օրս ձեր Սեյրանն ու մեր Սուսանը մեծացել են միասին, ինչպես մի տան երեխաներ։ Աստծու կամքն էր, որ նրանք այսօր միասին մնան փլատակների տակ, միասին էլ