հեռացիր։ Ես ինքս ինձ մոռացա։ Հայրս, մայրս, խայտառակվեցի, դու ինձ պաչեցիր. գնա, գնա։ (Հեռանում է սարսափած):
ՍԵՅՐԱՆ. Մի վախենար, Սուսան, քաջ եղիր։ Դու իմ հարսնացուն ես, ես քո փեսացուն. դու իմն ես, ես քոնը։ Ոչ ոք իրավունք չունի մեր մեջ մտնելու։ Թող մի անգամ էլ (արագ հարձակվում է Սուսանի վրա, գրկում, ամուր համբարում): Էգուց երեկոյան քեզ կսպասեմ ձեր ծառի տակ։
ՍՈՒՍԱՆ. (Հազիվ ազատվելով Սեյրանից, երեսն ամոթից ծածկում է երկու ձեռներով): Ես կորա։
ՍԵՅՐԱՆ. (Վազում է դեպի լուսամուտ, Բարխուդարին տեսնելով):
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ և ԲԱՐԽՈԻԴԱՐ
ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Ներս է մտնում խրճիթի դռնից: Ինը տարվա մեջ շատ էլ չի փոխվել, միայն գլխի կարճ խուզված մազերն ավելի են սպիտակել: Հագնված է այնպես, ինչպես ինը տարի առաջ: Ուզում է դռների մոտ չմուշկները հանել, տեսնում է Սեյրանին Սուսանին համբուրելիս, վազում է ներս չմուշկներով): Լիրբ, լիրբ: (Վազում է Սեյրանի հետևից, չի կարողանում բռնել):
ՍԵՅՐԱՆ. (Ցատկում է լուսամուտից դուրս):
ՏԵՍԻԼ 5
ՍՈՒՍԱՆ և ԲԱՐԽՈԻԴԱՐ
ՍՈՒՍԱՆ. (Դողալով, սարսափած վերցրել է ավելը և ուզում է հատակը սրբել):
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Ի՞նչ էր անում նա այստեղ։
ՍՈՒՍԱՆ. (Ավելը բաց է թողնում ձեռից):