Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/124

Այս էջը հաստատված է

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Խռով կենա ժամը քո գլխին։


ՀԱՅՐԱՊԵՏ. (Ապշելով, մի քայլ ետ է գնում): Մարդ աստծու, եկեղեցուց եմ գալիս։

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Եսիրս Հնդստան դուրս կգա, ոտաբաց, գլխաբաց դռնե դուռ ողորմություն կհավաքեմ, այս խայտառակությունը չեմ տանիլ։

ՀԱՅՐԱՊԵՏ. Բան ասա, բան հասկանամ, ի՞նչ ես պառավ կնկա պես անեծք կարդում։ (Գդակը դնում է գլխին):

ԲԱՐԽՈՒԴԱՐ. Քաշիր տղիդ կապը, Հայրապետ, քաշիր ասում եմ, թե չէ նրան էլ կսպանեմ, աղջկանս էլ, քեզ էլ, ինձ էլ։ Հերիք չէ, որ ինքը լրբացել է, հերիք չէ, որ այս լակոտին էլ փչացրել է։ (Ցույց է տալիս Սմբատի վրա, որ այդ վայրկյանին գալիս է խորքի դռնով): Հիմա իմ անունն է քաղաքի բերանը գցել։ Չէ, չէ, Հայրապետ, իմ նամուսը չի տանիլ այդ բանը։

ՍՄԲԱՏ. (Գնում է ձախ կողմի դռնով այդ վայրկյանին իսկ, երբ Բարխուդարը մատնանիշ է անում իրեն):

ՏԵՍԻԼ 10

ՆՈԻՅՆՔ, առանց ՍՄԲԱՏԻ

ՀԱՅՐԱՊԵՏ.+ (Գյուլնազին): Ա կնիկ, գոնե դո՛ւ ասա, ի՞նչ է պատահել։

ԳՅՈՒԼՆԱԶ.+ (Առանց նայելու Հայրապետին): Ի՞նչ գիտեմ, Սեյրանը եկել էր մեր տուն։

ՀԱՅՐԱՊԵՏ.+ Հենց ա՞յդ։

ԲԱՐԽՈՒԴԱՐ.+ Ասա՛ էլի, լեզուդ չի՞ զորում։ (Հայրապետին): Աչքովս տեսա նրանց գրկված, համբուրվելիս։

ՀԱՅՐԱՊԵՏ.+ Այ թե ինչ։

ՄՅՈՒՍ ՍԵՆՅԱԿԻՑ.+ (Մյուս սենյակից լսվում է Սուսանի տնքտնքոց):

ԳՅՈՒԼՆԱԶ.+ Քիչ տնքտնքա, անբախտ, քիչ: (Գնում է աջ կողմի դռնով):