Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/131

Այս էջը հաստատված է

ԲԱՐԽՈՒԴԱՐ․ (Ուշադրություն չդարձնելով Սմբատի վրա: Հայրապետին և Մարիամին սաոը եղանակով): Դուք դեռ այստեղ ե՞ք։

ԳՅՈՒԼՆԱԶ․ (Երևում է ձախ կողմի դռան մեջ)։ Մի արա, մարդ, մի արա։
ԲԱՐԽՈՒԴԱՐ. Բարխուդարը թքածը լզողներից չէ։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Գդակը հատակից վերցնելով): Լավ, քո ասածը լինի։ Բայց երկինքը վկա, Բարխուդար, լավ բան չես անում։ (Հուզված): Մնաս բարով, Գյուլնազ բաջի, ես քեզանից շնորհակալ եմ։ (Մարիամին խղճուկ ձայնով): Գնանք, ա կնիկ։
ՄԱՐԻԱՄ. (Մազերը շտկելով)։ Գնանք։
ՍԵՅՐԱՆ. Լսեցեք, երդվում եմ իմ նամուսով, որ Սուսանը կամ իմը կլինի, կամ գերեզմանինը։ (Արագ քայլերով գնում է խորքի դռներով):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Հետևում է Սեյրանին, ձեռները դեպի երկինք բարձրացրած):
ՄԱՐԻԱՄ. Թող աստծու դատաստանին մնա մեր ամենքի դատը։ (Գնում է Հայրապետի հետևից, աչքերը սրբելով):
ՍՄԲԱՏ. (Նայում է Բարխուդարին դառը հանդիմանությամբ):
ՍՈՒՍԱՆ. (Մյուս սենյակից տառապանքով)։ Մամա, մամա։
ԳՅՈՒԼՆԱԶ․ (Հեկեկալով դնում է ձախ կողմի դռնով):
ԲԱՐԽՈՒԴԱՐ․ (Պատրաստվում է չիբուխ ծխելու):

Վարագույր