Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/134

Այս էջը հաստատված է

Ա. ՀՅՈՒՐ. (Շշնջյունով): Վիժել է:


Գ. ՀՅՈՒՐ. (Վրդովված): Հերիք է, հերիք: Որ վզովս թոկ գցեք, խեղդեք այդ բանին չեմ հավատալ: Այն խոնարհ, պարկեշտ Գյուլնազի աղջիկը չէր կարող այդպիսի բաներ անել:

SԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ՍԱՆԱՄ

{{Պիես|ՍԱՆԱՄ.+ (Գալիս է աջ կողմի դռներով, մոտ հիսուն տարեկան գեր, առողջ ու գեղեցիկ կին է բարեհամբույր դեմքով: Հագած է թավշյա մորենագույն մինթանա, որի փեշերի եզրերը զարդարված են թանկագին մաշկով: Մինթանայի տակից, սպիտակ մետաքսյա շապիկի վրա, կապած է կարմիր գույնի մետաքսյա գոտի, որ ուրախության նշան է: Մազերը հինայած չեն, ուստի ճերմակած են: Ուրախ և զվարթ): Համեցեք, համեցեք։ Բարով հազար բարի եք եկել։

Ա. ՀՅՈՒՐ.+ (Համբուրվում է Սանամի հետ): Աչքդ լույս, ա կընիկ աչքդ լույս: Ինչ աղջիկ ուզեցիր ինչ աղջիկ, հրեշտակ է․ խելոք, պարկեշտ։ (Արխալուղի գրպանից դուրս է բերում մի մեծ նուռ ոսկե թղթով ծածկած, վրեն մեխակներ ցցած և տալիս է Սանամին):

Բ. ՀՅՈՒՐ.+ (Համբուրվելով Սանամի հետ): Ողջ քաղաքն է գովում հարսնացվիդ, ասում են նմանը չկա։ (Տալիս է Սանամին ծխախոտի մեծ տուփի չափ մի կանֆետ)։

Գ. ՀՅՈՒՐ.+ (Վրդովված, մեկուսի): Ձեր աչքը դուրս գա։ (Համբուրվում է Սանամի հետ, ոչինչ չի տալիս): Աստված տա, որ երկուսն էլ բախտավոր լինեն, ինչ ասեմ։ (Իսկույն հեռանում և խառնվում է մյուս հյուրերին):

Ա. ՀՅՈՒՐ.+ (Երրորդ հյուրի հասցեին): Շնորհքդ կտրվի, մի մեխակ էլ բերեիր աչքալուսի համար։

Բ. ՀՅՈՒՐ.+ Երեևում է, որ չար մտքով է եկել։

ՍԱՆԱՄ․+ Աղքատ կնիկ է, չունե, ի՞նչ բերեր։ (մի երիտասարդ