Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/135

Այս էջը հաստատված է

կնոջ, որ օգնում է սեղան պատրաստողներին): Աղջի, Ջավահիր, այս նուռն ու կանֆետը տար մյուս սենյակը։

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Չորս հոգով գալիս են խորքի դռներով և առանց գդակները վերցնելու, խոնարհ գլուխ են տալիս Սանամին, մի անկյունում նստում և սկսում են լարել իրանց գործիքները):
ՍԱՆԱՄ. (Մոտենում է խորքի դռներին, եկող հյուրերին ընդունելու համար, ոմանց նետ համբուրվում է, նվերներն ընդունելով):
ՀՅՈՒՐԵՐ. (Տալիս են Սանամին, բացի քաղցրավենիներից, արծաթյա բաժակներ, գդալներ, շաքարամաններ և այլն):
ԴՐՍԻՑ. (Շատ հեռվից լսվում է զուռնայի ձայն, որ հետզհետե մոտենում է):
ՀՅՈՒՐԵՐ. Գալիս են, գալիս են։
ՍԱՆԱՄ. (Հյուրերին): Տեղ բաց արեք։
ՀՅՈՒՐԵՐ. (Կանգնում են աջ ու ձախ՝ երկու շարքերով):


ՏԵՍԻԼ 3



ՆՈՒՅՆՔ և ԱՂԱԲԵԳ



ԱՂԱԲԵԳ. (Մի երիտասարդ՝ արխալուղով, չուխայով, եվրոպական կոշիկներով, ներս է վազում խորքի դռներով գունատ, հևալով): Ահ, նամարդներ, ինչպես փախան։
ՍԱՆԱՄ․ (Վախեցած): Ի՞նչ է պատահել։
ՀՅՈՒՐԵՐ. (Շրջապատելով Աղաբեգին): Ի՞նչ է պատահել, ի՞նչ
է պատահել։
ԱՂԱԲԵԳ (Շնչասպառ): Թշնամի մարդիկ հարսանիքն ուզում էին փչացնել։
ՀՅՈՒՐԵՐ. Ովքե՞ր էին, ովքե՞ր։
ԱՂԱԲԵԳ. Չճանաչեցինք։ Լսեցեք, ինչպես պատահեց։ Հարսանիքը ժամից դուրս եկավ, ճանապարհ ընկավ այստեղ։ Գյոգջանց տնին հասած-չհասած՝ հանկարծ մեզ վրա սկսեցին քարեր թափվել, մի մեծ քար դիպավ ջահ տանողի թևին, ջահը նրա ձեռից ընկավ, հանգավ։ Մենք մնացինք խավարի մեջ։ Միայն թագավոր-թագուհու