Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/137

Այս էջը հաստատված է

ՀՅՈՒՐԵՐ․ (Ճանապարհ են բաց անում եկողների համար

ՍԱՆԱՄ. (Շտապով գնում է խորքի դոներով):


ՏԵՍԻԼ 4



ՆՈՒՅՆՔ, ՌՈՒՍՏԱՄ, ՍՈՒՍԱՆ, ՍՈԻՍԱՄԲԱՐ, ՇՊՊԱՆԻԿ, ԽԱԶԵՂԲԱՅՐ,
ՔԱՀԱՆԱ, ՏԻՐԱՑՈՒՆԵՐ, ՆՈՐ ՀՅՈԻՐԵՐ և այլն:


ՇՊՊԱՆԻԿ. (Ներս է գալիս խորքի դռներից ամենից առաջ: Բարձրահասակ չոր-չոր կազմվածքով կին է, քառասուն տարեկան: Հագած է կապույտ գոտի, ուսերին հագած են սև չուստեր: Գլխին կապած է հասարակ ճութխի և թոռ:
Ձևերը համարձակ են, շարժումներն ագատ, ոչ ոքից չի ամաչում: (Երաժիշտներին): Պատրաստվեցեք։
ՀՅՈՒՐԵՐ. Հենց որ ներս մտնեն, հուռա՜ կանչեք։ (Զուռնի ձայնը ընդհատվում է: Քահանան և տիրացուները երգում են հարսանիքի շարականը):
ՇՊՊԱՆԻԿ. Ճանապարհ բաց արեք թագավոր-թագուհու համար։ Ուրախացեք, այ ջամահաթ, ուրախացեք, գալիս են։
ՌՈՒՍՏԱՄ. (Գալիս է խորքի դռներով Սուսանի հետ: Բարձրահասակ, հաղթանդամ տղամարդ է, ոչ ավել քան երեսունուերկու տարեկան: Երեսը սափրած է, դեմքը լուրջ, մի քիչ մռայլ, աչքերը խոր թաղված, ունքերը թավ: Հագած է մետաքսյա ծաղկազարդ արխալուղ, որի եզրերը կրծքի վրա զարդարված են ոսկեթելով (րաֆթա): Սև չուխա երկար, տերևաձև թևերով, ոսկեթել ծոպերով: Կոշիկները եվրոպական են: Գլխաբաց է: Գդակը կրում է հանդիսականներից մեկը: Կրծքին խաչաձև կապած է, ըստ հին սովորության, կանաչ, կարմիր ժապավեններ: Մի ձեռին մի հաստ վառած մոմ, մյուսը կրծքին դրած):
ՍՈՒՍԱՆ. (Գալիս է Ռուստամի հետ: Հագած է բեհեզյա չյաքպան, մետաքսյա կարմիր շապկի եզրերը ոսկե դրամներով զարդարված, վարդագույն ատլասյա վարտիք: Փաթաթված է չարշովի մեջ, երեսը ծածկված է սպիտակ նուրբ և ցանցառ շղարշով):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Ներս է մտնում Սուսանի հետևից՝ նույնպես