Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/139

Այս էջը հաստատված է

թառլան ղուշ, ջին ջավահիր։ Շոբոշ, ա՜յ շոբոշ։ Ռուստամն է Ռուստամ զալ, ջահիլ-ջիվան, բոյը չինար, ինքը ասլան, ասլան բալասի, նամուս դրիաթով, փառք ու պատվով։ Շոբոշ, ա՜յ ջոբոշ։ Տվեք, տվեք։ Սուսանն է մարալի պես, խանում-խաթուն, խելք ունե ծովի պես, սիրտ ունե ոսկի է, հուր ու մալաք, բիլ ու բուլբուլ։ Շոբոշ, ա՜յ շոբոշ։ (Շոբոշ բառն արտասանում է ամեն անգամ, երբ ներկա եղողները դրամ են գցում նրա ափսեի մեջ և, միևնույն ժամանակ, շարունակ պարում է):

ՌՈՒՍՏԱՄ. (Մի ոսկե դրամ է գցում Շպպանիկի ափսեի մեջ):
ՍՈՒՍԱՆ․ (Երեք ռուբլիանոց թղթադրամ է գցում ափսեի մեջ):
ՍԱՆԱՄ. (Մի թղթաղրամ է գցում):
ՍՄԲԱՏ. (Մի քանի արծաթե դրամներ է գցում):
ԽԱՉԵՂԲԱՅՐ. (Մի թղթադրամ է գցում):
ՀՅՈՒՐԵՐԻՑ ՈՄԱՆՔ. (Զանազան դրամներ են գցում):
ՇՊՊԱՆԻԿ. (Դրամները ժողովելով, դադարում է պարել և ժողովածը դնում է գրպանը, երաժիշտներին ծաղրական նշան անելով):
ՍԱՆԱՄ. (Երաժիշտներին): Բաղդադի ածեցեք։ (Սկսում է պարել ծանր ու հանդիսավոր եղանակով):
ՍՄԲԱՏ. (Պարում է Սանամից հետո):
ՀՅՈՒՐԵՐ. (Զանազան թղթադրամներ թրջում են և կպցնում պարողների ճակատին):
ՊԱՐՈՂՆԵՐ․ (Բացի Շպպանիկից, ժողոված փողերը տալիս են երաժիշտներին)
ՍԱՆԱՄ. (Դադարելով պարել, համբուրում է նորապսակներին): Շնորհավոր, այ որդիներ, աստծու ձեռը ձեզանից անպակաս լինի։ Բախտավոր լինեք, մի բարձի ծերանաք, ծլիք, ծաղկիք, պտուղներ տաք, ես էլ տեսնեմ, փառավորվեմ։
ՀՅՈՒՐԵՐ. Ամեն, ամեն։

ՍՈՒՍԱՆ․ (Համբուրում են Սանամի ձեռքը):
ՌՈՒՍՏԱՄ.

ՍԱՆԱՄ. Դե, համեցեք, նստեցեք, կանայք այս կողմ, տղամարդիկ այն կողմ։