ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Մի առ ժամանակ դադարում են, հետո սկսում են նվագել զանազան եղանակներ, միայն հանդարտ):
ՀՅՈՒՐԵՐ. (Նստում էն՝ կանայք ձախ, տղամարդիկ աջ կողմի սեղանների քով: Մեծամասնությունը գուլպաներով է և չգիտե սեղանի քով նստելու ձևը, ինչպես և դանակ, պատառաքաղ գործ ածելը, ուստի պատահում են ծիծաղելի սխալներ: Փոքրամասնությունը եվրոպական կոշիկներով է: Կանանցից երկուսը թասակրավով են, մեկը հագնված է եվրոպական տարազով: Տդամարդկանց մեջ ևս կան եվրոպական տրազով հագնվածներ: Կան երկու, երեք փոքրիկ չինովնիկներ, կոճակներով: Սրանք իրանց հպարտ են պահում):
ՍՈԻՍԱՆ. (Սուսամբարի թելադրությամբ վերցնում է չարշովը և նստում երեսքողով սեղանի գլխում, ավանոցենի կողմը):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. (Տեղավորվում է Սուսանի մոտ, նույնպես չարշովը վերցնելով):
ՌՈՒՍՏԱՄ. (Մոմն հանգցրել է, տվել ոտնավորներից մեկին և կարգադրություններ է անում, մերթ նստելով սեղանի գլուխը, ավանոցենի կողմ, մերթ վեր կենալով):
ՍԱՆԱՄ. (Մեծ մասամբ ոտքի վրա է, իսկ նստում է Սուսանի դեմ)
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ. (Մերթ դադարում են, մերթ նվագում):
ՈՏՆԱՎՈՐՆԵՐ. (Խորքի դռներից կերակուրներ են բերում ու բաժանում: Կերակուրները երեք տեսակ են. նախ տալիս են տապակած գառը, ապա խնձորի դոլմա և վերջը փլավ, հետո տանձ ու խնձոր):
ՌՈԻՍՏԱՄ. (Հուզված ձայնով խաչեղբորը): Չիմացա՞ր ովքեր են:
ԽԱՉԵՂԲԱՅՐ. (Որ նստած է Ռուստամի մոտ): Չճանաչեցի։
ՌՈԻՍՏԱՄ. Այս քաղաքում ես թշնամիներ չունեմ։ Տասնևյոթ տարի է հեռացել եմ Դաղստան։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. Լավ հանգստացիր, մենք կիմանանք ովքեր Էին այդ լրբերը և մի լավ կպատժենք։
ՌՈԻՍՏԱՄ. (Կատաղությունը հազիվ զսպելով): Ղարա Ռուստամի