վրա հարձակվել, այն էլ այսօրվա օրը։ Իմ պատվին դիպչողի գլուխը ուսերի վրա չեմ թողնիլ։
ԽԱՉԵՂԲԱՅՐ․ Աչքունքդ բաց արա, հյուրերդ քեզ են նայում։
ՌՈՒՍՏԱՄ. (Զսպելով իրան ոտքի է կանգնում, բարձր ձայնով)։ Բարեկամներ, եթե ինձ մազի չափ սիրում եք կամ պատվում, պետք է այս երեկո մի լավ քեֆ անեք։
ՀՅՈՒՐԵՐ. Քեֆ, քեֆ, հափ, հափ, հուռա՜ա՜։
ԽԱՉԵՂՐԱՅՐ. Թամադա ջոկեցեք, թամադա։
ՀՅՈՒՐԵՐ. Սերգեյ բեգը, Սերգեյ բեգը։ Պրո՛սիմ, պրո՛սիմ։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Փոքրահասակ տղամարդ է, հագած պաշտոնյայի կոնակավոր բանկոն, տակից արխալուղ: Վեր է կենում տեղից նազ ու բազով): Ղասպադա, ինձ ներեցեք, այսօր մի քիչ քեֆս լավ չէ։
ՀՅՈՒՐԵՐ. Խնդրում ենք, խնդրում ենք։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Կոտրատվելով): Խնայեցեք։
ՀՅՈՒՐԵՐ. Չի կարելի, չի կարելի։ Կենացդ, հուռա՜ա՜։
ՌՈՒՍՏԱՄ. Սերգեյ բեգ, եթե ինձ սիրում ես։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Իբր թե ակամա համաձայնելով): Դե, ինչ արած, աղա Ռուստամի խնդիրը չեմ կարող չկատարել։ (Բաժակը բարձրացնելով աջ ու ձախ, գլուխ է տալիս): Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ (Նստում է)։
ՍՈՒՍԱՆ. (Հուզված երեսքողի տակից): Նա էր, նա ինքը։ Ես ձայնից ճանաչեցի։ Ա՜հ, խեղճ տղա։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Դու նրան դեռ խղճո՞ւմ ես։ Խեղճ մարդն այդ խայտառակ բանը չէր անիլ ՍՈՒՍԱՆ.
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ինչո՞ւ չես ասում, որ լակած էր, ոտքի վրա կանգնել չէր կարողանում։ ՍՈՒՍԱՆ.
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Հիմար֊հիմար մի խոսիր։ Կանցնի, կմոռացվի, և դու բախտավոր կլինիս Ռուստամի հետ։ Տես ինչ տղամարդ է, նմանը չկա այդքան մարդկանց մեջ։
ՍՈՒՍԱՆ. Ես նրան էլ եմ խղճում։ Ախ, ինչո՞ւ յուր ջահել֊ջիվան կյանքը կապեց ինձ նման մի անբախտի հետ։ Տեր,