ՍՈՒՍԱՆ. (Սուսամբարին): ճշմարի՞տ է, որ աստված ինքնասպաններին առանց դատ, ու դատաստանի է դժոխք ուղարկում։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Այդպիսի բաների մասին խոսելու Ժամանակը չէ։
ՍՈՒՍԱՆ. Դե, ասա, մի՛ տանջիր։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Այո՛, ճշմարիտ է։
ՍՈՒՍԱՆ. Ուրեմն ինքնասպաներին փրկություն չկա մյուս աշխարհում։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Չկա։
ՍՈՒՍԱՆ. Թեկուզ անմեղ լինե՞ն։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Թեկուզ եկեղեցի շինած լինեն։
ՍՈՒՍԱՆ. (Երեսը խաչակնքելով): Մեղա քեզ, տեր։
ՀՅՈՒՐԵՐ․ (Կերել, կշտացել են: Զվարճանում են: Շատերը հարբել են):
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Երաժիշտներին): Ադա, մին սագահ զաբուր ածեցեք։
(Երաժիշտները նվագում են):
ՌՈՒՍՏԱՄ. (Խաչեղբորը): Շատ է երկարացնում։ Ես համբերություն չունեմ։ Չար կասկածն ընկել է սիրտս, կրծոտում է։
ԽԱՉԵՂՈԱՅՐ. Համբերիր, համբերիր։
ՍՈՒՍԱՆ. (Սուսամբարին տանջանքով): Օ՛հ, շոգ է, շոգ է, ես խեղդվում եմ։ ՍՈՒՍԱՄԲԱՐ.
ՌՈՒՍՏԱՄ. (Խաչեղբորը): Վերջացնելո՞ւ են, թե չէ՞։
ԽԱՉԵՂԲԱՅՐ. Իսկույն։ (Ոտքի է կանգնում): Պարոններ, աղա թամադայի կենացը։ ՀՅՈՒՐԵՐ.
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Սիլանս։ Ոչ ոք իրավունք չունի ինձ կարգ ու կանոն սովորեցնելու։ Ես խանի Պողոսանց տանն եմ թամադա եղել։ Խաչեղբայր, բաժակդ լցրու, շտրաֆ խմիր։ ՀՅՈՒՐԵՐ. (Իրենց բաժակները լցնելով)։ Շտրաֆ, շտրաֆ։