ԽԱՉԵՂԲԱՅՐ․ Հնազանդվում եմ։ (Մի բաժակ գինի է դատարկում):
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Սիլանս։ Ես պար գալ եմ ուզում։
ՀՅՈՒՐԵՐ. Աֆարիմ, աֆարիմ, մաշալլա, մաշալլա։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. (Ընդհանուր աղմուկի մեջ ոտքի է կանգնում մի ձեռքին շիշը, մյուսում բաժակը: Երաժիշտներին): Ադա թրինդի ածեցեք (Երաժիշտները նվագում են: Սերգեյ բեգը պարում է երկու րոպեի չափ):
ՀՅՈՒՐԵՐ. (Ոմանք ծափ են տալիս, ոմանք չրթմա են զարկում, իսկ մի երկուսը դանակներով ներդաշնակորեն զարկում են շշերին: Պետք է այս բոլորի մեջ պահպանել որոշ ներդաշնակություն):
ՍԵՐԳԵՅ ԲԵԿ․ (Դադարելով պարել, հոգնած քրտինքը սրբելով, նստում է տեղը և իսկույն ոտքի ելնում): Ղասպադա։
ՀՅՈՒՐԵՐ. Մի լավ կենաց, մի լավ կենաց, ծարավ ենք։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Սիլանս, ղասպադա, էքստրնիյ։ Զա՛։
ՀՅՈՒՐԵՐ. Զա՛։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ․ Ըզդարովիե։
ՀՅՈՒՐԵՐ․ Ըզդարովիե։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Նաշեղո։
ՀՅՈՒՐԵՐ. Նաշեղո։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Օբշչի։
ՀՅՈՒՐԵՐ. Օբշչի
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Կամպանի՛։
ՀՅՈՒՐԵՐ. Կամպանի։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հափ։
ՀՅՈՒՐԵՐ. Հափ։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հափ։
ՀՅՈՒՐԵՐ. Հափ։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հափ։
ՀՅՈՒՐԵՐ. Հափ։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հուռա՜։
ՀՅՈՒՐԵՐ․ Հուռա՜։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ․ Հուռա՜։
ՀՅՈՒՐԵՐ․ Հուռա՜։
ՍԵՐԳԵՅ ԲԵԳ. Հուռա՜։