Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/149

Այս էջը հաստատված է

Էգուց կգամ։ Խալաթս պատրաստիր։ (Գնում է խորքի դռներով, պարելով և չրթմա զարկելով):

ՌՈՒՍՏԱՄ․ (Փող է տալիս երաժիշտներին և Սմբատին ուղեկցում է, նրա նետ դուրս գալով խորքի դռներով):
ՄԻ ԽՈՒՄԲ ՀՅՈՒՐԵՐ․ (Երաժիշտներին պատվիրում են նվագելով դուրս գալ և գնում են նրանց հետ ներքին դռներով):
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ․ (Այդ խմբի հետ դուրս են գալիս խորքի դռներով, նվագելով: Բավական երկար ժամանակ լսվում է նվագածությունը, կամաց-կամաց թուլանալով):
ՍԱՆԱՄ․ (Սուսանին): Դե, գնանք բալաս, հանգստացիր։ (Տանում է աջ կողմի դռներով):

ՏԵՍԻԼ 5


Բեմի վրա մնում են առաջին, երկրորդ և երրորդ տղամարդ հյուրերը


Գ․ ՀՅՈՒՐ․ Գնանք, մենք ենք միայն մնացել։
Ա․ ՀՅՈՒՐ. (Հարբած): Ես էլ ուզում եմ կոնծել։
Բ. ՀՅՈՒՐ․ Ես էլ, է՜յ, գինի բերեք։ Բայց այստեղ ոչ ոք չկա։
Գ․ ՀՅՈՒՐ․ Դրսումն են քեֆ անում, գնանք։
Ա․ ՀՅՈՒՐ․ (Բարձր): Գինի։
Գ․ ՀՅՈՒՐ․ Մի քիչ-քիչ խմեք, լեզուներդ է՛լ ավելի կբացվի ստեր փչելու համար։
Բ․ ՀՅՈՒՐ․ Սո՞ւտ։ (Բռունցքը բարձրացնելով)։ էյ, ես սուտ ասող չեմ։ Ուզում էր հարսին ձեռքից խլել ու փախցնել։

ՏԵՍԻԼ 6


ՆՈՒՅՆՔ և ՌՈՒՍՏԱՄ


ՌՈԻՍՏԱՄ․ (Ներս է գալիս խորքի դռներով, կրծքից վերցնում է կանաչ, կարմիր ժապավենները, խնամքով ծալում է, մի կողմ դնում: Ուշացած հյուրերին տեսնելով, կամենում է մոտենալ, բայց լսելով Բ. հյուրի վերջին խոսքերը, կանգ է առնում և ականջ դնում):