Այս էջը հաստատված է
երանի այդպես լիներ։ (Վեր է կենում): Լավ, ես կհպատակվեմ ձեր ավանդություններին, կսպասեմ երեք օր, միսս ատամներով կկրծոտեմ, կսպասեմ։ (Հանկարծ նորից հուզվելով): Բայց վայ ինձ, եթե իմ հարսն այն չէ, ինչ որ դու ես ասում, վայ այն ժամանակ։
ՍԱՆԱՄ. Թող վայը գա մորդ գլխին, եթե քեզ խաբել եմ։ Համբերիր և կտեսնես։
ՌՈՒՍՏԱՄ. Գնա, մայր, գնա նրա մոտ։ Թող ինձ մենակ։
ՍԱՆԱՄ. Ո՞վ կարող էր ասել, որ ուրախ օրս սգով պիտի վերջացնեմ։ (Աչքերը սրբելով, հանդարտ քայլերով գնում է աջ կողմի դռներով):
ՌՈՒՍՏԱՄ. (Նայում է Սանամի հետևից, ուսերը տարակուսանքով շարժում, հառաչում և, նստելով աթոռի վրա, ընկնում է մտածմունքների մեջ):
Վ ա ր ա գ ու յ ր