Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/160

Այս էջը հաստատված է

է անում երկրորդ չուխայի վրա կապած հաստ ասույտ գոտին)։


ՋԱՎԱԴ. Հեր օրհնած, էլ դուքանումդ հին փալաս-մալաս չկա՞ր որ վրեդ թափեիր։

ՄԱՐՏԻՐՈՍ․ (ՈՒշադրություն չդարձնելով Ջավադի խոսքերին)։ Երկու մեծ կրակի մեջ էի։ (Բաց է անում մի երկրորդ գոտի, ապա հանում է թաղիքյա լայն կրկնակոշիկները, վորոնց տակից ուրիշ կոշիկներ)։ Նստեցի, մտածեցի, վերջն ինքս ինձ ասացի․ «Գնալու եմ, ինչ որ լինելու է, թող լինի»։ Եվ եկա (Վերջին բառի հետ երևան է գալիս կարճ կասես արխալուղով կարճ պիջակով, սև մի նիհար, փորը մեջքին կապած մարդ)։

ՌՈՒՍՏԱՄ․ Շատ ուրախեմ։ Մի բաժակ չային ի՞նչ կասես։

ՄԱՐՏԻՐՈՍ․ (Մոտենալով վառարանին ձեռները տաքացնում է)։ Վատ չեր լինի։

ՌՈՒՍՏԱՄ․ Կոնյակո՞վ։

ՄԱՐՏԻՐՈՍ․ (Սարսափած)։ Եհովան փրկե ինձ։ Ես վաղուց եմ ձեռք քաշել դժողքի ջրերից։ (Նստում է սեղանի քով, կանխապես սեղմելով Ռուստամի և Ջավադի ձեռքը)։

ՌՈՒՍՏԱՄ․ (Մի բաժակ թեյ է ածում և դնում Մարտիրոսի առաջ)։

ՄԱՐՏԻՐՈՍ․ (Ջավադին): Եղբայր Ջավադ, ինչո՞ւ է մեզ կանչել եղբայր Ռուստամը այս զարհուրելի գիշերին:

ՋԱՎԱԴ. Կանչել է, որ այս ազիզ երեկոն միասին անցկացնենք: Չէ՞ որ ծննդյան երեկո է:

ՄԱՐՏԻՐՈՍ. (Ջերմեռանդորեն): Գիտեմ, գիտեմ: Այս երեկո մարդու որդին ծնվել է Բեթղեհեմում, ախոռի մեջ: (Դեպի վեր նայելով): Տե՜ր:

ՋԱՎԱԴ. (Առաջարկելով մի կտոր նշխարք): Ա՝ռ, պասդ բաց արա:

ՄԱՐՏԻՐՈՍ. Եհովան ների քեզ, եղբայր Ջավադ, մի՞թե ես պաս եմ պահում:

ՋԱՎԱԴ. (Նշխարքը դնելով յուր բերանը): Ա՜խ, ես միշտ մոռանում եմ, որ դու լութերական ես:

ՄԱՐՏԻՐՈՍ. Նշխարքն ես այն ժամանակ էի ուտում, երբ