Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/167

Այս էջը հաստատված է

ՋԱՀԱՆԳԻՐ․ (Եգոռին): Տղան օրինավոր կոնծում է։

ԵԳՈՌ. Աչքիս կասկածելի է երևում։ (Փլավ է ուտում
ՋԱՎԱԴ. (Սեյրանին): Խմելուց հետո բերանդ բան դիր, թե չէ սիրտդ կխառնի։ (Դնում է Սեյրանի առջև խորոված ձուկ
ՍԵՅՐԱՆ. Ես քաղցած չեմ, ծարավ եմ։ Հիմի գինի տուր։
ՋԱՎԱԴ. (Գինի է ածում Սեյրանի համար):
ՋԱՀԱՆԳԻՐ․ (Սեյրանին): Շիքյաստա ասել գիտե՞ս։
ՍԵՅՐԱՆ. (Կտրուկ): Ես հոխկաբազ չեմ։ (Խմում է):
ՄԱՐՏԻՐՈՍ. Լավ ասաց։
ԵԳՈՌ. (Մեկուսի Ռուստամին): Օհո, շատ թունդ է կոտրատում։
ՌՈՒՍՏԱՄ. (Սեյրանին): Համեցեք, փլավ կեր։
ՍԵՅՐԱՆ. Ես իմ փլավր կերել եմ վաղուց։ Հիմի դո՛ւ կեր։ (Երեսը դարձնում է Ռուստամից):
ՌՈՒՍՏԱՄ. (Զգում է անախորժություն, բայց զսպում է իրան, բաժակը բարձրացնելու): Բարեկամ, ով որ էլ որ ես, բարով, հազար բարի ես եկել։ Տղերք, խմենք մեր անծանոթ հյուրի կենացը (Քիչ կում է անում և գավաթը դնում է սեղանի վրա):
ԱՄԵՆՔԸ. Խմենք, խմենք։ (Խմում են):
ՍԵՅՐԱՆ. (Չոր): Շնորհակալ եմ (Խմում է մի գավաթ գինի և գավաթը շպրտում է հատակի վրա): Եղկ։
ՄԱՐՏԻՐՈՍ. ճա՞նճ էր ընկել գավաթի մեջ, հե՞։
ՍԵՅՐԱՆ. Ուրիշ գավաթ տվեք (Նայում է Ռուստամին գաղտուկ):
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. (Բերում է մի նոր գավաթ և դնում Սեյրանի առջև):
ԵԳՈՌ. (Մեկուսի, Ջավադին): Այդ բանը ես չհավանեցի, ի՞նչ կասես։
ՋԱՎԱԴ. (Մեկուսի, Եգոռին): Թող, դեռ տեսնենք։
ՌՈՒՍՏԱՄ. Գինին ընտիր գինի է, նոր եմ ստացել Սաղիանից։
ՍԵՅՐԱՆ. (Առանց Ռուստամին նայելու): Լավն է, շատ լավն է։ (Գավաթը բռնելով Մարտիրոսի առջև): Էյ, ծիպլի ծատուր, գինի ածա ինձ համար։
ՄԱՐՏԻՐՈՍ. (Վշտացած կոմիկական շարժումով): Ի՞նչ, ծիպլի