Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/168

Այս էջը հաստատված է

ծատո՞ւր, ի՞նչ ասել է ծիպլի ծատուր։ (Սեղանակիցներին): Լսեցի՞ք։

ՋԱՎԱԴ. Աստծու հյուր, դա մեր ընկերն է ու բարեկամը։ (Լեցնում է Սեյրանի գավաթը գինով):
ՄԱՐՏԻՐՈՍ. Հիսուսի խոնարհ ծառա, Ծըկրտանց Մարտիրոս է անունս։ Ծիպլի ծատո՞ւրս որն է։ Ես վաճառական եմ։
ՍԵՅՐԱՆ. Գիտեմ, դուք ամենքդ վաճառականներ եք։ Առնում եք, ծախում, փող աշխատում, քեֆ անում և պատիվ տալիս այդ մարդուն (Առանց նայելու ցույց է տալիս Ռուստամի կողմը: Խմում է):
ԵԳՈՌ. (Ջավադին): Ես սկսում եմ կատաղել։
ԶԱՎԱԴ. (Եգոռին): Համբերիր։ (Նորից է լցնում Սեյրանի գավաթը գինով)։ Խմիր քեզ հյուրասիրողի կենացը։ Ռուստամը մեր պարծանքն է։
ՍԵՅՐԱՆ. Այո՞, պարծա՞նքը։ Լավ, լավ։ (Խմում է):
ՄԱՐՏԻՐՈՍ. (Տակավին վրդովված): Չէ, ինչ կասեք ա՞. ծիպլի ծատուր։ Արյունս խառնեց (Գարեջուր է խմում):
ՋԱՀԱՆԳԻՐ. Բայց բարեկամ, դու մեզ չասացիր, թե որտեղից ես եկել, ով ես։
ՍԵՅՐԱՆ. Մի վռազիր, կիմանաս։
ՌՈՒՍՏԱՄ. Ինչ հարկավոր է իմանալ ով է և որտեղից է եկել։ Բավական է, որ ղարիբ է և հայ քրիստոնյա (Սեյրանին): Կեր, խմիր, բարեկամ, ինչպես քո տանը։ Դրանք լավ տղերք են, ազնիվ, պատվական ընկերներ։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Բայց նա ինձ ծիպլի ծատուր անվանեց, թող ասի տեսնենք, ի՞նքն ով է։
ԵԳՈՌ. Այո, ես էլ ուզում եմ իմանալ ով է մեզ հետ սեղան նստել։ (Հուզված ձայնով Սեյրանին): Էյ, պարոն, անունդ ի՞նչ է։
ՍԵՅՐԱՆ. (Սառը, անուշադիր): Սեյրան (Թեթև լռություն):
ԱՄԵՆՔԸ. (Նայում են իրան):
ՍԵՅՐԱՆ. Ճանաչեցի՞ք։
ՋԱՀԱՆԳԻՐ. Շահարի Շիրվանում քառասուն Սեյրան կա։ Լեղաբդ ասա՛։
ՍԵՅՐԱՆ․ Կուժ ու կուլա ծախող Հայրապետի տղա Սեյրան։