ՌՈՒՍՏԱՄ․ (Գրպանը շոշափելով)։ Բավական է, ինչ որ կա։ Մնաս բարով, եղաբայր Մարտիրոս։ (Համբուրվում է)։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Հիսուսի օրհնությունը լինի քո ընկերը։ Տես, չմրսես։
ՏՈՒՍՏԱՄ․ (Վերցնելով պատից քարշ արախ մտրակը, գնում է ձած կողմի դռնով)։
ՋԱՎԱԴ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ (Հետևում են նրան)։
ՋԱՀԱՆԳԻՐ․ Դու չե՞ս ուզում ճանապարհ դնել։
ՄԱՐՏԻՐՈՍ․ Վախենում եմ դուրս գալ, կարող եմ մրսել։
ՋԱՀԱՆԳԻՐ․ (Գնում է ձախ կողմի դռնով)։
ՏԵՍԻԼ 6
ՄԱՐՏԻՐՈՍ և ԵԳՈՌ
ԵԳՈՌ․ (Խորքի դուռը բացվում է սոսկալի դղրդյունով։ Քամին ավելի է սաստկացել։ Հոգնած և ուժասպառ)։
ՄԱՐՏԻՐՈՍ․ (Սարսափով)։ Սպանեցի՞ր։
ԵԳՈՌ․ Դժբախտաբար ոչ։ Գնաքց, անհայտացավ խավարի ու բուքի մեջ։
ՄԱՐՏԻՐՈՍ․ (Հառաչելով)։ Գոհություն աստծու։ Թե չէ ինձ վկա պիտի կանչեին։ Դուռը ծածկիր։ Վո՞ւու, ինչպես է փչում, մարմինս զարզանդում է։
ՔԱՄԻ․ (Քամին սուլում է սաստիկ)։
Վարագույր