Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/179

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

ՌՈԻՍՏԱՄԻ ՎՐԵԺԸ

Տեսարանը ներկայացնում է Ռուստամի բնակարանը Շամախում։ Նույն սենյակը, ինչ որ երկրորդ գործողության ժամանակ, նույն կահ-կարասին, հարկավ, բացի ճաշի սեղաններից։ Պատերի տակ դրած են հնաձև ընկուզենու աթոռներ։ Ձախ պատի առջև, դեպի ավանսցեն, մի մեծ կլոր մի ոտանի սեղան, առանց ծածկոցի։ Աջ պատի առջև, լուսամուտների մոտ մի թախտ, պարսկական գորգով ծածկված։ Վառարան չկա, նրա փոխարեն սենյակը տաքացնում է թախտից ոչ հեռու դրած մի մեծ երկաթյա կրակարան (մանղալ) վրեն մի երկաթյա կրակակալ։

ՏԵՍԻԼ 1

ՍԱՆԱՄ և ՇՊՊԱՆԻԿ

ՍԱՆԱՄ. (Նստած է թախտի վրա մի ոտը ծալած, մյուսը ձգած: Ուրախ տրամադրության մեջ է: Ձեռին բռնած է մի երկայն, հաստ ծխամորճ կեռասի կարմրագույն փայտից: Մետաքսյա քսակից վերցնում է ընտիր ծխախոտ և լեցնում ծխամորճի կավե կարմրագույն գլուխը: Հագած է մեխակագույն թավշյա արխալուղ, եզրերը ոսկեթելով զարդարած, կապտագույն մետաքսյա շապիկ.