Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/180

Այս էջը հաստատված է

գունավոր փոխան: Ոտներին եվրոպական կոշիկներ): Անցյալ օրն ինքն ասաց։

ՇՊՊԱՆԻԿ. (Նստած է Սանամի դեմուդեմ ծալապատիկ: Հագնված է ավելի հասարակ, քան հարսանիքի երեկո: Ոտներին սև չուստեր, գլխին մի հասարակ կինեմոնագույն շալ: Անկարգ մազերը կիսով չափ սքողել են թուխ-թուխ և չոր-չոր դեմքը: Քիչ նման է գնչուհու): Հաա՜, դե շուտ ասա, որ ես էլ ուրախանամ է։ Ուրեմն քանի՞ ամիս է։


ՍԱՆԱՄ. Իմ հաշվով պետք է որ չորս ամիս լինի։

ՇՊՊԱՆԻԿ. Սպասիր ես ասեմ (հաշվում է մատների վրա): Հիմի հունվարումն ենք, չէ՞։ Հա, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, դա էլ հունիս: Աստծով Համբարձումանին կունենաս մի գեոզալ թոռնիկ։

ՍԱՆԱՄ. Երանի տղա լինի։ (Ծխամորճը լցրել է, նշան է անում Շպպանիկին կրակ դնելու ծխախոտի վրա):

ՇՊՊԱՆԻԿ. Անպատճառ տղա կլինի, սիրտդ ուրախ պահիր: (Վեր է կենում երկաթյա, կրակակալով վերցնում է մի վառ կրակ մանղալից և դնում Սանամի ծխամորճի վրա: Երբ սա ծխախոտը վառում է, ածուխը վերցնում է ու գցում մանղալի մեջ):

ՍԱՆԱՄ. Դու ինչի՞ց գիտես, որ տղա կլինի։ (Ծխում է):

ՇՊՊԱՆԻԿ. Անցյալ օրը պոչավոր աստղ երևաց երկնքի վրա, օրենք է, որ պոչավոր աստղ երևալու տարին միայն տղաներ են ծնվում։

ՍԱՆԱՄ. Աստված քո ասածը կատարե: (Տեսնելով Սուսանին, աչքով ունքով զգուշացնում է Շպպանիկին):

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ՍՈԻՍԱՆ

ՍՈՒՍԱՆ. (Գալիս է ձախ կողմի դռներով. ձեռին մի սկուտեղ, վրեն երկու բաժակ սուրճ՝ կաթով: Գլուխը ծածկած է շքեղ ոսկեզարդ ճութխիով, կարմիր թոռով: Հագնված է անհամեմատ շքեղ, քան իր ծնողների տանը: Ոտներին