Էլ։ Բայց ես աննամուս չեմ, չէի թողնի, որ քեզ նման պատվավոր կնոջ տունը թքած պատառ մտնե։
ՍԱՆԱՄ. Դե, անցածն անցել է, թողնենք: Հիմա որդիս ինձանից այնքան շնորհակալ է, այնքան, որ ասել չեմ կարող։ Նա Սուսանին սիրում է իր աչքի լույսի պես:
ՇՊՊԱՆԻԿ. Ըհը, Շպպանիկը Ռուստամիդ ջանին մատաղ, երբ է գալու։
ՍԱՆԱՄ. (Հառաչելով): Վալլահ, չգիտեմ։ Առաջ գրել էր, թե ջրօրհնեքին այստեղ կլինի, չեկավ։ Հիմա գրում է, թե զատկին է գալու։
ՇՊՊԱՆԻԿ. Նամակ գրելիս ինձանից շատ֊շատ բարով արա և գրիր, որ այն սատկած մարդուս համար մի կտոր լեզգու շալ բերի չուխացու։
ՍԱՆԱՄ. Աչքիս վրա։ Մատիս թել կապիր, որ չմոռանամ։ (Մեկնում է ձեռը):
ՇՊՊԱՆԻԿ. (Իր շալի ծագերից մի թել պոկելով, կապում է Սանամի մատին): Երեք տարին մի չուխա է մաշում, այնքան հարբում է ու փողոցները շնթռնում։ Հոգիս դուրս եկավ շատ ծեծելուց։ (Լսվում է երեկոյան զանգերի ձայնը):
ՍԱՆԱՄ. (Երեսին խաչակնքելով): Զանգերը տվին։ Այսօր կիրակնամուտ է, պետք է եկեղեցի գնալ։ (Բարձր): Աղջի, Սուսան։ (Վեր է կենում):
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ և ՍՈՒՍԱՆ
ՍՈՒՍԱՆ. Համմե։ (Երևամ է ձախ դողմի դռների մեջ):
ՍԱՆԱՄ. Չարշովս տուր ինձ։
ՍՈՒՍԱՆ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից Սանամի չարշովը ձեռքին):
ՇՊՊԱՆԻԿ. (Վեր է կենում): Էհ, ես էլ գնամ, մի քանի տներ ունեմ մտնելու: (Սուսանին): Եկ, մին էլ պաչեմ шյդ թշերդ։ (Համբուրում է Սուսանին): Բարով մնաս։ (Գնում խորքի դռներով):