չհասնի, աման ալլահը, կսկծալի հարայը, դադ ու բեդադը, երկինք բարձրանա, աստծուն չհասնի»։ Ինչ գիտեմ, էլի այս տեսակ հազար ու մի անեծքներ։
ՍՈՒՍԱՆ. (Խորին սարսափով): Աման, աման Սուսամբար, իմ ծնողներն այդ անծեքների տակից դուրս գալ չեն կարող։ Իմ գիշեր-ցերկվա աղոթքները չեն փրկիլ նրանց։ Ու սարսափելի է։ Նրան էլ տեսա՞ր։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Սեյրանի մասի՞ն ես հարցնում։ Նա այստեղ չէ։
ՍՈՒՍԱՆ. Այստեղ չէ՞։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ահա մոտ երկու շաբաթ է գնացել է Դաղստան։
ՍՈՒՍԱՆ. (Վախեցած): Դաղստա՞ն։ Ինչո՞ւ համար է գնացել։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Լեզգու շալ բերելու։ Մայրն ասում է, ուզում է այժմ առուտուրով պարապել։ Բայց դու ինչո՞ւ վախեցար. սփրթնեցիր։
ՍՈՒՍԱՆ. Ոչինչ, ոչինչ։ Սիրտս մի կասկած ընկավ։ (Աշխատում է զսպել իրան):
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Ես զարմանում եմ քեզ վրա, Սուսան, որ դու էլի
մտածում ես Սեյրանի մասին։
ՍՈՒՍԱՆ. Կարո՞ղ եմ չմտածել, քանի որ ես եմ նրա անբախտության պատճառը։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Իսկի էլ դու չես, հայրդ է մեղավոր։
ՍՈՒՍԱՆ. Ո՛չ, ո՛չ, Սուսամբար, ես եմ մեղավորը։ Ճշմարիտ է, հայրս խիստ մարդ է, բայց նա իր նամուսի գերին է ու իր խոսքի տերը։ Նա պատվիրել էր, որ ես մինչև
պսակվելս չտեսնվեմ Սեյրանի հետ, չպիտի տեսնվեի։
ՍՈՒՍԱՄԲԱՐ, էհ, ի՞նչ պատահեց, որ տեսնվեցիր, աշխարհը տակն ու վրա եղա՞վ։
ՍՈՒՍԱՆ. Հարցրու հորս, տես ինչեր էր մտածում իմ մասին։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Գիտեմ։ Նա կարծում էր, որ դու...
ՍՈՒՍԱՆ. (Ընդհատելով): Հապա, հենց այդ էր, որ տանջում էր նրան։ Պետք է տեսնեիր, թե ինչ օր էր քաշում նա մինչև պսակվելս։ Շատ անգամ ամոթից տնից դուրս չէր գալիս։
ՍՈՒՍԱՄԲԱՐ. Գիտեմ։ Հարսանիքիդ երրորդ օրը ես ձեր տանն էի։ Ահ, ինչպես ուրախացան ծնողներդ, երբ