Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/188

Այս էջը հաստատված է

ուսերից հրացանն ու յափնջին: Նայում է Սուսամբարին և գլխի շարժումով պատասխանում է նրա բարևին): ՍՈՒՍԱՄԲԱՐ․ +(Երեսը շալով ծածկելով): Բարով, հազար բարի եկար։ (Տեսնելով, որ իր ներկայությունն անախորժ է Ռուստամին, փաթաթվում է չարշովի մեջ և գնում է դեպի խորքի դուռը, ուր հանդիպում է Սուսանին): ՍՈՒՍԱՆ. +(Ետ է գալիս խորքի դռներով: Նշաններով խնդրում է Սուսամբարին իրան մենակ չթողնել): ՍՈՒՍԱՄԲԱՐ. +(Մերժում է Սուսանի խնդիրը և դուրս գնում

ՏԵՍԻԼ 7 ՌՈՒՍՏԱՄ և ՍՈՒՍԱՆ

ՍՈՒՍԱՆ. +(Առաջ է գալիս, ճնշված է, բայց ուշքը ժողովել է: Կանգնում է Ռուստամից հեռու, սպասողական դիրքում): ՌՈԻՍՏԱՄ. +(Բավական լռությունից հետո): Ո՞վ էր այդ կինը։ (Շուլլահին վեցնում է և մի կողմ դնելով նստում): ՍՈՒՍԱՆ. +Վալադանց Սուսամբարը։ ՌՈՒՍՏԱՄ. +Ո՞րտեղ է սկեսուրդ։ ՍՈՒՍԱՆ. +Եկեղեցի է գնացել։ ՌՈՒՍՏԱՄ. +(Մեկուսի): Ինձ համար աղոթք անելու։ (Հառաչում է): Ծառան ձին տարա՞վ ախոռատուն։ ՍՈՒՍԱՆ. +Տարավ։ ՌՈՒՍՏԱՄ. +Պիտի ասեիր, որ գարի ու դարման շատ տա։ ՍՈՒՍԱՆ. +Ասացի։ (Վերցնում է խուրջինը, հրացանն ու յափնջին տանում մյուս սենյակ և իսկույն վերադառնում):

ՏԵՍԻԼ 8 ՆՈՒՅՆՔ և ՍԱՆԱՄ

ՍԱՆԱՄ. +(Դրսից): Ղո՞րթ ես ասում։ Ահ, ահ (Շտապով ուրախ գալիս է խորքի դռնով)։ Ռուստա՛մ, բալաս, թարթափիլ անեմ ոտներիդ տակ։ Եկա՞ր, Բարով, հազար