Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/193

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 10

ՆՈԻՅՆՔ և ՍԱՆԱՄ

ՍԱՆԱՄ․ (Մինչև Սուսանի մեռնելը դռների հետևիդ գոռում է): Ի՞նչ պատահեց (Ուժգին զարկելով դռներին): Բաց արեք, բաց արեք։

ՌՈԻՍՏԱՄ. (Կանգնում է մի անկյունում, արյունոտ դաշույնը ձեռքին և նայում է Սուսանին):
ՍԱՆԱՄ. Ի՞նչ պատահեց։
ՌՈԻՍՏԱՄ. Աստծու դատաստանը կատարվեց, մայր։ Ուրախացիր քո բերած հարսով։
ՍԱՆԱՄ. (Տեսնելով Սուսանի դիակը, սարսափած)։ Գազան, գազան, այդ ի՞նչ արիր։ (Վազում է դեպի լուսամուտ, կոտրում ապակին և դեպի փողոց): Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, այստեղ եկեք։

ՏԵՍԻԼ 11

ՆՈԻՅՆՔ, հարևաններ երկու սեռից և ՍԵՅՐԱՆ

ՀԱՐԵՎԱՆՆԵՐ. (Ներս են խուժում խորքի դռներից կանայք և տղամարդիկ: Ոմանք գիշերվա հագուստով են):

ՍԵՅՐԱՆ. (Վազում է ներս խորքի դռներից ճանապարհի հագուստով: Գունատ է, մազերը գզգզված, աչքերը կարմրած: Խելագար է): Բռնեցեք Ռուստամին, մի՛ թողնեք մոտենա թութի ծառին։ Ես սուտ եմ ասել, Սուսանն անմեղ է։ Խաշը մայրս է տեսել բաղնիսում, ես չեմ տեսել։
ՌՈԻՍՏԱՄ. (Ցնցվում է Սեյրանի խոսքերից): Նա անմեղ էր, հոգիս էլ կորավ (Դաշույնը ձեռից բաց թողնելով, ընկնում է հարևանների գիրկը):
ՍԵՅՐԱՆ. (Տեսնելով Սուսանի դիակը, արձակում է վայրենի ճիչ): Ա՜ա, ա՜, նա ընկած է։ Վեր կաց, Սուսան, վեր կաց, քեզ համար թութ եմ թափ տալիս։ (Բռնում է