Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/201

Այս էջը հաստատված է

ՄԱՆԱՆ. Չոլախն ընկավ։ (Ծիծաղում է բարձրաձայն):


ԽԱՉԻԿ. (Ծիծաղում է բարձրաձայն):

ՍՈՆԱ. (Կատվի նմանեցնելով): Միաո՜ւ, միաո՜ւ։

ԶԱՌԻԿ. Փիշո, փիշո, փիշո, փիշո։

ՄԱՆԱՆ. Փի՞շտ։

ԶԱՌԻԿ. (Զարկելով Մանանի ուսին): Հաստլիկ Մանիկ, դե, գտիր։

ՄԱՆԱՆ. (Զարկելով Զառիկի ուսին): Կաղլիկ Զառիկ, դե, գտիր։

ՍՈՆԱ. Միաո՜ւ, միաո՜ւ։
Զառիկ. (Մի քանի վայրկյան ևս փնտրում են, դես ու դեն
ՄԱՆԱՆ. վազելով, ծիծաղելով, իրար հրելով:
Խաչիկ․

ՍՈՆԱ. (Հանկարծ երևում է բեմի աջ կողմում, փլատակների վրա): Դուք չգտաք, չգտաք, դուք էրվեցիք, էրվեցիք, դե, թե կարող եք, բռնեցեք։ (Վազում է):

ԱՄԵՆՔ. (Ընկնում են Սոնայի հետևից: Պտույտներ են անում մի քանի անգամ, չեն կարողանում նրան բռնել): Այն կողմով, այս կողմով, դես վազենք, դեն վազենք։

ՍՈՆԱ. (Վազել է դեպի ձախ, հետո դեպի խորքը, երկու անգամ ցատկել է ցանկապատի վրայով: Հետո դեպի ձախ եկել): Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ, մեծ արծիվ, կուտ եմ բերել քեզ համար։ Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ, այ հավեր, եկեք, կերեք, կշտացեք։ Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ։

ԽԱՉԻԿ. Օ՜հ, ես հոգնեցի (Կանգ է առնում):

ՄԱՆԱՆ. Օ՜հ, ես քրտնեցի (Կանգ է առնում):

ԶԱՌԻԿ. Օ՜հ, շունչս կտրվեց (Կանգ է առնում):

ԱՄԵՆՔԸ. (Նորից ընկնում են Սոնայի հետևից):

ՍՈՆԱ. (Բավական միջոց ևս դես ու դեն փախչելուց հետո, բարձրանում է աջ կողմի հողաթմբի վրա: Կանգ է առնում այնտեղ, ճիչ է արձակում հանկարծ և ընկնում է երեսնիվեր, արեգակի շողերի տակ):

ԱՄԵՆՔԸ. (Շրջապատում են Սոնային): Բռնվեցիր, բռնվեցիր (Ուզում են բռնել, բայց տեսնելով Սոնայի աղավաղված կերպարանքը, սարսափով ետ են կանգնում և ապշած նայում միմյանց: Մի քանի վայրկյան լռություն):