Խաբար տարեք խեղճ աշուղիս հորն ու մոր, Սազս ղրկեն, ես փախչում եմ դունյայից։
ՈՍԿԱՆ. Լավ ես երգում, Դանիել ախպեր, համեցեք, համեցեք: Եկ, կոկորդդ թրջիր։
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Դադարել է երգել ու նվագել: Առաջ է եկել: Շուշանին): Կանչիր նրան, մեկ էլ տեսնեմ սիրունիս։
ՈՍԿԱՆ. Ո՞վ է սիրածդ։ Դանիել ախպեր։ (Նստում է և մի բաժակ էլ խմում):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. Սա ընկած էր հողի վրա, արևի տակ։ Նրա ճակատից արյուն չէր գալիս։ Շուշան խաթուն, մութ գիշեր էր, անձրև, ցուրտ։ Յոթն անգամ յոթն սև դևեր ընկան վրես։ Ուզում էին նրան խեղդել, Ասլան Դանիելը չթողեց: Է հարիֆներ, լավ լսեցեք, մազեր ուներ ոսկե թելեր, աչքեր ուներ կապույտ-կապույտ փիրուզաներ։ Քյոռ-Օղլին կանգնեց բուրջի գլխին, Ղռաթի բերանից կրակ էր թափվում։
ՏԵՍԻԼ 10
ՆՈԻՅՆՔ և ՍՈՆԱ
ՍՈՆԱ. (Երևում է տնակի դռների առաջ): Կրակը պատրաստ է:
ՇՈՒՇԱՆ. Կրակ թափվի քո մոր գլխին։ (Մոտենալով Դանիելին, առանձին): Մի թողնիր, որ շատ խմի (Գնում է տնակի դռներով և քիչ անցած ետ է գալիս):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Տեսնելով Սոնային, ուրախանում է): Եկ, եկ աղջիկս, մոտեցիր։ (Դուրս է բերում շապկի ծոցից մի մեծ նուռ ու տալիս է Սոնային): Նուռ եմ բերել քեզ համար, Մանիշակիս պարտեզիցն է։ Առ պահիր։ Քեզ ձեռ տվողին պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ։
ՍՈՆԱ. (Նուռն առնելով): Շնորհակալ եմ, Դանիել ապեր։
ՈՍԿԱՆ. Ես հում չեմ ուտիլ, լավ խորովեցեք։ (Հարբածի տոնով): Դանիել ախպեր, կոնծիր։ (Բաժակը լեցնում է):
ԳԻԺ-ԴԱՆԻԵԼ. (Առանց ուշադրություն դարձնելու Ոսկանի վրա, նայել է Սոնային հրճվանքով, ուշադիր: Բռնում է նրա ձեոից, աոաջ է բերում) Նա էլ քեզ նման էր, դու էլ նրա