Այս էջը հաստատված է
ՈՍԿԱՆ. (Շուշանի հետևից): Խորովածը բեր։ (Խմում է: Սոնային): Նա գիժ է, աղջի, վախեցիր նրանից։
ՍՈՆԱ. Հայրիկ, ես նրանից չեմ վախենում, քեզանից եմ վախենում։ (Թուլացած նստում է քարի վրա և աչքերր հառում անորոշ տարածության մեջ):
ՇՈՒՇԱՆ. (Գալիս է տնակի դռներով՝ ձեոքին երկու շամփուր խորոված: Սոնային): Եկ, անբախտ, եկ, մի կտոր հաց դիր բերանդ։
Վարագույր