ՍՈՆԱ. (Գլուխը բարձրացնում է): Մամա, դու ինձ չես սիրում։
ՇՈՒՇԱՆ. Էլի՞ ասացիր։ Այդ ի՞նչ կասկած է, որ ընկել է սիրտդ։
ՍՈՆԱ. Այո, մայր, չես սիրում։ Հայրիկն էլ չի սիրում։ (Ձեռքը երկինք բարձրացնելով): Իսկ նա՜...վաղուց ատում է ինձ։ Չգիտեմ ինչու համար եմ ապրում, ո՞ւմ համար։
ՇՈՒՇԱՆ. Հանգստացիր, որդի, ուշքդ վրեդ բեր։
ՍՈՆԱ. (Գրգռված): Հանգստացիր, հանգստացիր, հեշտ է ասել։ Կրակն ընկել է այստեղ։ (Ցույց է տալիս կուրծքը): Այրում է, այրում է գիշեր-ցերեկ։ Ահ, երանի մոխիր դառնայի ու վերջանայի։
ՇՈՒՇԱՆ. Թող մոխիր դաոնան չարերն ու չարագործները։ Դու ի՞նչ մեղք ես գործել։ Օրը մինչև կես գիշեր աստծու փեշերը բռնած, աղոթում ես։ Հերիք չէ՞, որ չի օգնում քեզ, ինչո՜ւ պիտի մոխիր դարձնի։
ՍՈՆԱ. Մամա, դու տրտնջում ես աստծու դեմ։ Զգույշ։ Նա մեղ ավելի կտանջի։
ՇՈՒՇԱՆ. Թոդ տանջի, բայց ինձ, ո՛չ թե քեզ։ Ի՞նչ թաքցնեմ, որդի, այն օրից, որ դու անբախտացել ես, հավատս թուլացել է։ Ես սկսել եմ մտածել, որ աստված իսկի գոյություն էլ չունի։
ՍՈՆԱ. (Խորին կշտամբանքով): Մամա, կա, աստված կա։
ՇՈՒՇԱՆ. Ո՞ւր է, որ կա, ինչո՞ւ չի լսում նա մեզ, ինչո՞ւ:
ՍՈՆԱ. (Ավելի գրգռվաձ): Լռիր, մամա, լռիր։ (Սարսափելի կայձակ ու որոտ):
ՍՈՆԱ. (Սարսափով): Այ, տեսա՜ր, տեսա՜ր։ Նա բարկացավ։ Նա կատաղեց։ (Չոքում է): Տեր, մեղա քեզ, տեր, մեղա քեզ։ Տե՛ր, մի՛ պատժիր մորս, ինձ պատժիր, որովհետև ես եմ մեղավոր։ Նա իմ պատճառով անարգեց քեզ...
ՇՈՒՇԱՆ. Ահ, ես խելքս կորցրել եմ, ոչ ասածս եմ իմանում, ոչ արածս։ Լավ, վեր կաց. էլ չեմ ասիր (Նորից կայծակ ու որոտ):
ՍՈՆԱ. Նա ավելի կատաղեց։ (Ոտքի ելնելով): Որ այնպես է,