Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/230

Այս էջը սրբագրված է

է կարմիր կապոցը, արագ-արագ բաց է անում, գտնում է մի քանի արծաթե և պղինձե դրամներ)։ Շատ չէ, բայց հերիք է այսօրվա համար։ (Կապոցը մի կողմ է շպրտում)։ Շնորհակալ եմ, աղջիկս, դու քու հորն ազատեցիր շան նման խեղդվելուց, մի վախենար, դրա տեղը ոսկիներ եմ դնելու, պարտք եմ վերցնում, մորդ չասես: (Փողերը արխալուզի գրպանը դնելով քայլերն ուղղում է դեպի խորքի դռները):

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ՇՈՒՇԱՆ

ՇՈՒՇԱՆ. (Գալիս է խորքի դռներով՝ ձեռքին թեյ թղթի մեջ: Տեսնելով Սոնային գունատ, անշարժ և Ոսկանին դուրս շտապելիս, նայելով հատակի վրա ընկած կապոցին, իսկույն հասկանում է բանի էությունը): Գող, գող, ո՞ւր ես փաղչում: (Բռնում է Ոսկանի չախայի փեշից):


ՈՍԿԱՆ. Թո՛ղ: (ՈՒզում է ազատվել):

ՇՈՒՇԱՆ. Չեմ թողնիլ: Դա խեղջ աղջկատ ձեռքի աշխատանքն է: Օրը մինչև կես գիշեր գուլպաներ է հյուսել, տներում ծախել եմ, կոպեկ-կոպեկ ժոխովել: Չեմ թողնիլ, որ տանես, լակես:

ՈՍԿԱՆ. Թող, ասումեմ: (Զարկում է Շուշանին և գետնի վրա գցում: ՈՒզում է փախչել):

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ԳԻԺ—ԴԱՆԻԵԼ

ԳԻԺ—ԴԱՆԻԵԼ. (Գալիս է խորքի դռներով): Գալիս են, գալիս:


ՇՈՒՇԱՆ. Բռնիր նրան, Դանիել ախպեր, մի թողնիր: (Ոտքի է ելնում):

ԳԻԺ—ԴԱՆԻԵԼ. (Բռնում է Ոսկանի օձիքից): Ո՞Ւր ես փախչում:

ՇՈՒՇԱՆ. Նա գողացել է Սոնայի փողերը, խլիր ձեռքից:

ԳԻԺ—ԴԱՆԻԵԼ. Տուր, տուր Մանիշակիս փողերը: