Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/233

Այս էջը հաստատված է

տալ նրան իմ աղջկան։ Թքել եմ փողի վրա։ Դու պատվից խոսիր, ո՞վ չի ճանաչում նալբանդ Ոսկանին։


ՇՈՒՇԱՆ. Լավ, լավ, քիչ փքվիր սև ձեռներով։ Կարծեմ, գալիս են, առաջ գնա, համեցեք արա։

ՏԵՍԻԼ 11

ՆՈԻՅՆՔ, ԶԱՌՆԻՇԱՆ, ԿԱՐԱՊԵՏ և ՋԱՎԱՀԻՐ

ՈՍԿԱՆ. (Մոտենում է խորքի դռներին): Նրանք են։ (Դեպի դուրս): Համեցեք, խնամիներ, համեցեք։


ՇՈՒՇԱՆ. (Մեկուսի): Ը՛հ, հողս գլուխդ, դեռ ներս չեն մտել արդեն խնամիներ են։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Գալիս է խորքի դռներով առանց չարշովի, գլխին շալ: 55 տարեկան շատ նիհար, խորշոմներով ծածկված դեմքով, պսպղուն աչքերով կին է: Չմուշկները թողնում է դռների մոտ): Բարով։ (Ոչ ոքի ձեռք չի տալիս):

ՇՈՒՇԱՆ. Բարով հազար բարի եկար։

ՈՍԿԱՆ. (Դեպի դուրս): Համեցեք, համեցեք, խնամիներ։

ԱՐԱՊԵՏ. (Ներս է մտնում խորքի դռներով: Ամուր կազմվածքով, դուրս ցցված այտերով, գռեհիկ դեմքով տղամարդ է, չեչոտ երեսով, որ սափրած է: Հագած է երկայն թևավոր չուխա, գլխին սրածայր գդակ, որ ներս մտնելիս վերցնում է: Չմուշկները թողնում է դռների մոտ: Ներս մտնելիս չուխայի թևերը ուսերից իջեցնում է իբրև հարգանք տանտիրոջ): Բարով։ (Ոչ ոքի ձեռք չի տալիս):

ՇՈՒՇԱՆ. Բարով, հազար բարի։

ՈՍԿԱՆ. (Դռների մոտ): Համեցեք, համեցեք, խնամի։

ՋԱՎԱՀԻՐ. (Գալիս է Կարապետից հետո գույնզգույն մետաքսյա չարշովով, որ ներս մտնելիս վերցնում է: Չար դեմքով, չար աչքերով, արծվաքիթ կին է, որի շրթունքների վրա շարունակ խաղում է մի տեսակ արհամարհանքի և նախանձի ժպիտ: Հագնված է իբրև ասիացի